Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում ինչպես Թեհրանում գտնվող դեսպանատունը, այնպես էլ Թավրիզում գտնվող գլխավոր հյուպատոսությունը տարհանելու ուղղությամբ: «Հաշվի առնելով տեղի ունեցող զարգացումները՝ մարդկանց կյանքը չպետք է վտանգի ենթարկվի»,- ասել է Բայրամովը:               
 

Աղոթարան

Աղոթարան
28.01.2026 | 22:00
Խաղաղությամբ Քո, Հոգի Սուրբ, Աստվա՛ծ ճշմարիտ, որ վեր է բոլոր մտքերից և խորհուրդներից, մխիթարիր Քո ծառաների անձերը` ընդունելով մեր աղաչանքները։
Քո բարերարությամբ հեռացրու մեզանից մեր հանցանքների պատուհասի ցասումը։
Ներիր և լսիր մեզ, քավիր և ներիր մեր մեղքերը, արժանավորիր գոհությամբ փառավորելու Քեզ Հոր և Միածին Որդու հետ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։
Ամեն։
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 2120

Մեկնաբանություններ