Անդրադառնալով ԵԱՏՄ-ում մնալով հանդերձ Եվրամիությանը միանալու Հայաստանի ձգտմանը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ դա «արդեն նույնիսկ երկու աթոռին նստելու փորձ էլ չէ»։ «Եթե ուզում ես «Բ» կետով գնալ «Գ» կետ, դա էլ է հնարավոր. կոչվում է տրանզիտ։ Բայց դա իր լոգիստիկան ունի։ Ուզո՞ւմ ես փոխել ընտրությունդ։ Խնդրեմ։ Դրա համար կա քաղաքակիրթ ճանապարհ»,- պարզաբանել է նա։               
 

«Հայաստանի կառավարության քաղաքականությունը քաղաքական և ազգային ինքնասպանություն է»

«Հայաստանի կառավարության քաղաքականությունը քաղաքական և ազգային ինքնասպանություն է»
14.05.2026 | 13:36

ԿՀՎ նախկին վերլուծաբան, քաղաքական մեկնաբան, Sonar.21-ի գլխավոր տնօրեն Լարի Ջոնսոնի հիմնական թեզերը

1. Հայաստանում կայացած Եվրագագաթնաժողովը Հայաստանին Ռուսաստանի հետ պատերազմի մեջ ներքաշելու շարունակական ջանքերի մի մասն էր։ ԵՄ-ը ձախողվեց Վրաստանում, հիմա փորձում է նույնն անել Հայաստանում։

2. Հայաստանի ղեկավարության համար խիստ անխոհեմություն է գերագնահատել սեփական հնարավորությունները և ուռճացնել իր կարևորությունը։

3. Հայաստանին տրամադրված ռադարները կարող են օգտագործվել Ռուսաստանի օդային տարածքը վերահսկելու համար։ Հայաստանը կարող է օգտագործվել որպես պլացդարմ՝ Իրանի դեմ գործողությունների համար։ Որոշ տեղեկություններ վկայում են այն մասին, որ հայկական տարածքն օգտագործվել է Իրանի դեմ 12-օրյա պատերազմի ժամանակ։

4. Հայաստանին տրամադրված զենքը միանգամայն անբավարար կլինի նրա պաշտպանության համար։ Ռազմական հակամարտության դեպքում Հայաստանը կդիմանա մոտ երկու ժամ, և ոչ մի արևմտյան տերություն չի կարողանա երաշխավորել նրա անվտանգությունը։

5. Հայկական ռեժիմի քաղաքականությունը քաղաքական և ազգային ինքնասպանություն է։ Այս մարդը չի հետապնդում Հայաստանի ազգային շահերը։

6. Եվրոպայի տնտեսական անկման և Արևմուտքում տիրող ահռելի ճգնաժամի պայմաններում Հայաստանի վերակողմնորոշումը դեպի Եվրոպա և Արևմուտք նշանակում է սխալ կողմի ընտրություն։ Տնտեսական և տեխնոլոգիական հզորության կենտրոնը տեղափոխվում է դեպի Չինաստան և Արևելք, իսկ ռեսուրսները գտնվում են Ռուսաստանում։ Հայաստանը շարժվում է հակառակ ուղղությամբ։

7. Նախագահ Թրամփի հոգեկան առողջությունը հարցականի տակ է։ Հնարավոր է՝ նա ստիպված լինի վաղաժամ հեռանալ պաշտոնից։

Արթուր Խաչիկյան

Դիտվել է՝ 3659

Մեկնաբանություններ