Ռուսաստանը չի պատրաստվում ֆինանսավորել հայկական եվրաինտեգրումը, և Երևանի յուրաքանչյուր քայլն այդ ուղղությամբ ունի օբյեկտիվ հետևանքներ՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն: Նա շեշտել է, որ Երևանի քաղաքականության մեջ նկատվում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունն ընդլայնելու ակնհայտ ձգտում, ինչպես նաև Հայաստանի բացահայտ սպառողական վերաբերմունքը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի նկատմամբ։               
 

Այս ու՞ր հասանք. երբեք չեմ պատկերացրել այսպիսի բարոյազրկում

Այս ու՞ր հասանք. երբեք չեմ պատկերացրել այսպիսի բարոյազրկում
23.07.2026 | 19:20

Հայաստանից եկող նորությունները սպանում են հային։ Տատիկ-Պապիկին նկարած աղջնակի պարզ, զուլալ նկարը միայն Ադրբեջանում կհանեին պատից։ Երևի արդեն արևմտյան Ադրբեջանում ենք ապրում։ Բանակում զինվոր է մեռնում՝ առանց պատերազմ։ Փողոցներում կրակոցներ են այն աստիճանի, որ, անգամ իննսունականներին չկային։ Քաղբանտարկյալներին, անգամ մորը, իր զավակին թույլ չեն տալիս տեսնել։ Մարդկանց ունեզրկում են այնպես, որ Տրոցկին կնախանձեր։ Ամեն օր մի նոր դատավարություն ու նոր քաղբանտարկյալ։

Եվ այս ամենի պաստառի վրա՝ ոչ մի միավորում, ոչ մի պայքար։ Բոլորը թքա՞ծ ունեն իրենց հայրենիքի ու ապագայի վրա։ Ադրբեջանական բանտերում մաքառող մեր հայրենակիցների մասին ոչ ոք, բացի պաշտպաններից, ձայն չի հանում։ Այս ու՞ր հասանք։ Ես երբեք չեմ պատկերացրել այսպիսի բարոյազրկում, այն էլ՝ Հայաստան կոչվող քաղաքակրթության կենտրոնում։ Երևանը խժռում է Հայաստանը։

Դավիթ Վանյան

Դեպի Արարատ

Դիտվել է՝ 4983

Մեկնաբանություններ