-
03.03.2014|
19:25
Հայտնի են ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության հաղթողները: «Տարվա լավագույն ֆիլմ» է ճանաչվել Սթիվ Մակքուինի «Ստրկության 12 տարիները» ֆիլմը:
-
01.03.2014|
12:09
Արձակագիր, դրամատուրգ ԼԵՎՈՆ ԽԵՉՈՅԱՆԻ «Մհերի դռան գիրքը» գրքի լույս ընծայումը սպասված ու կարևոր իրադարձություն էր: Վեպի վրա գրողն աշխատել է 13 տարի: Հասցրեց տեսնել գրքի՝ հենց իր համար տպված ազդօրինակը: Հասցրեց ասել, որ կարմիրն է իր գրականության գույնը: Կյանքից հեռացավ հունվարի 8-ին: Նույն օրը գրքի խմբագիր Հակոբ Մովսեսը և Արքմենիկ Նիկողոսյանը վերջին ուղղումներն էին անցկացնում տեքստում: Հակոբ Մովսեսն առաջաբանն էր գրում:
-
01.03.2014|
11:53
Հանրային հեռուստաընկերության եթերում մարտի 2-ի՝ լույս 3-ին, ժամը 04:00–ին, կցուցադրվի կինոյի ոլորտի ամենակարևոր իրադարձությունը` Ամերիկյան կինոակադեմիայի 86-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունը: Հայ կինոսիրողների համար այն կմեկնաբանեն Աննա Ավանեսյանը և Ավետ Բարսեղյանը:
-
28.02.2014|
12:43
Հռոմում ավարտվել է Սուրբ Պետրոսի հրապարակում գտնվող Բեռնինիի սյունաշարի վերականգնումը, գրել է Arte կայքը: Վերականգնումը սկսվել էր հինգ տարի առաջ, հիմնանորոգվել են թե սրբերի 140 արձանները, թե 284 սյուները: Նորոգման համար ծախսվել է 14 միլիոն եվրո:
-
28.02.2014|
12:08
Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնի հատուկ հյուր և «Պարզամիտ Ջիմը» ֆիլմի ռեժիսոր Մեթ Հալսը փետրվարի 23-27-ին դասընթացներ է անցկացրել «Թումո» կենտրոնում:
-
28.02.2014|
11:40
«Իրատես de facto»-ի հյուրն է դերասան, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ԵՐՎԱՆԴ ՄԱՆԱՐՅԱՆԸ։ Այս տարի լրանում է նրա ծննդյան 90-ամյակը: Ջերմորեն շնորհավորում ենք Վարպետին, մաղթում արևշատություն և ակնկալում դեռ երկար վայելել իր ստեղծագործ, ակտիվ ներկայությունը մեր կողքին:
-
28.02.2014|
00:32
«Իր դժվար հարաբերվելը, իր դժվար բանավոր խոսքը, իր դժվար կյանքը և եզակիորեն պայծառ գիրը». խոսքերն Աղվան Վարդանյանինն են (ոչ քաղաքական գործիչ, այլ բանաստեղծ)՝ ասված Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը»-ի լույսընծայման առիթով:
-
27.02.2014|
15:18
Փետրվարի 28-ին՝ ժամը 19-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը կներկայացնի գերմանացի ժամանակակից կոմպոզիտոր Հանս-Պետեր Դոթի Ջութակի կոնցերտի համաշխարհային պրեմիերան՝ տաղանդավոր ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանի մենակատարությամբ:
-
27.02.2014|
13:20
Մեքսիկայում սրտի կաթվածից մահացել է հանճարեղ կիթառահար Պակո դե Լուսիան: Նա ֆլամենկոյի ամենահայտնի կատարողն է, որ համագործակցել է դասական, ռոք և ջազ կիթառահարների հետ:
-
27.02.2014|
13:12
2014 թ. Ալեքսանդր Սոլժենիցինի գրական մրցանակը կշնորհվի քննադատ և բանասեր Իրինա Ռոդնյանսկայային: Մրցանակի հանձնման արարողությունը կկայանա Մոսկվայում, ապրիլի 24-ին, Ալեքսանդր Սոլժենիցինի տանը: