ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 
  • Ըստ Գալուստ Սահակյանի՝ ընդդիմությունը հաշվել չգիտե

    Ըստ Գալուստ Սահակյանի՝ ընդդիմությունը հաշվել չգիտե

    28.03.2014| 15:58
    Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը սրտի ուզածի չափ հեգնել է ԲՀԿ-ին: «Չեմ հասկանում՝ ինչ քայլերի մասին է խոսքը: Ընկճվեցի, վատ զգացի, կմտածեմ, կպատասխանեմ»,- ասաց պատգամավորն այն հարցին, թե չի՞ հավատում, որ ԲՀԿ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կոնկրետ գործողությունների կդիմի:
  • Ինչու են ՀՀԿ ԳՄ  խորհրդի ժամանակ  բերանները «ջուր առնում»

    Ինչու են ՀՀԿ ԳՄ խորհրդի ժամանակ բերանները «ջուր առնում»

    28.03.2014| 00:27
    Այն, որ ՀՀԿ խորհրդի նիստերն անցնում են առանց բուռն քննարկումների, բանավեճերի, վաղուց հայտնի է: Մարդիկ նախագահի մոտ վատամարդ չեն ուզում լինել և գերադասում են թաքցնել իրական մտահոգությունները, սակայն իրականում սա «արջի ծառայություն» է երկրի նախագահին:
  • Գալուստ Սահակյանի «թումանյանական» զեղումները

    Գալուստ Սահակյանի «թումանյանական» զեղումները

    25.03.2014| 15:06
    Գալուստ Սահակյանն այսօր ընդդիմադիրներին հակադարձում էր բանաստեղծորեն` օգտվելով Հովհաննես Թումանյանի տողերից: Մինչ այդ նա սեփական բառերով բնորոշումներ տվեց:
  • Երևանցիներս չենք նեղանա, հանգիստ թողեք այդ մարդկանց

    Երևանցիներս չենք նեղանա, հանգիստ թողեք այդ մարդկանց

    24.03.2014| 15:42
    Այսօր, մարտի 24-ին տեղի ունեցած Երևանի քաղաքապետի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվեց, որ միայն Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերել են բացօթյա ապօրինի առևտրի 28 դեպք ու կազմել են արձանագրություններ:
  • Քաղաքական մենեջմենթի դասընթաց՝ երիտասարդ ՀՀԿ-ականների համար

    Քաղաքական մենեջմենթի դասընթաց՝ երիտասարդ ՀՀԿ-ականների համար

    24.03.2014| 11:02
    Մարտի 21-22-ին Երևանում «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվեց դասընթաց՝ «Քաղաքական մենեջմենթ և կուսակցական ռազմավարություն» խորագրով, որին մասնակցում էին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության 25 ներկայացուցիչներ։
  • «Ժառանգությունը» արմատական իշխանափոխության կողմնակից է

    «Ժառանգությունը» արմատական իշխանափոխության կողմնակից է

    21.03.2014| 16:41
    Հայաստանի` ՄՄ-ին անդամակցումն անշրջելի չէ: Այս մասին հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը` այսօրվա ասուլիսում:
  • Լևոն Զուրաբյանը բացատրո՞ւմ է, թե՞ արդարանում

    Լևոն Զուրաբյանը բացատրո՞ւմ է, թե՞ արդարանում

    20.03.2014| 15:32
    Փակ դռների հետևում մոտ երկու ժամ տևած հանդիպումից հետո ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն, «Ժառանգություն»-ը, ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը խորհրդարանի օրակարգ կմտցնեն ապրիլի 28-ին:
  • «Փաթասխան թվի՞ր»

    «Փաթասխան թվի՞ր»

    18.03.2014| 00:47
    Պետք է հպարտությամբ արձանագրել, որ վերջին շրջանում սկսված հայոց քաղաքական կլոունադան շարունակվում է ստախանովյան տեմպերով: Աշխարհը շուռ է գալիս, «քամակը դեմ է անում», երկիրը կրկին կանգնած է գրեթե անլուծելի աշխարհաքաղաքական հարցերի առաջ, իսկ Ծառուկյանը հանդիպումների շարք է իրականացնում` անհայտ նպատակներով (այլ կերպ ՀԱԿ-ի հետ հանդիպումից հետո տարընթերցումներն ու տարաձայնությունները չես որակի), անհայտ օրակարգով, հիմա էլ պարզվեց` անհայտ տեղերում:
  • «Ժառանգությանն» էլ հաշվեցին

    «Ժառանգությանն» էլ հաշվեցին

    16.03.2014| 12:57
    «Բարգավաճ Հայաստան» և «Ժառանգություն» կուսակցությունների առաջնորդներ Գագիկ Ծառուկյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպմանը մասնակցել են նաև կուսակցության ղեկավար մարմինների այլ անդամներ, տեղեկացրել է ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Տիգրան ՈՒրիխանյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը, քաղաքական և ավելի լայն հասարակական շերտերի կոնսոլիդացիայի միջոցով երկրում էական փոփոխությունների հասնելու ուղիները:
  • Տեղի ունեցավ ԲՀԿ և «Ժառանգություն» կուսակցությունների  առաջնորդների հանդիպումը

    Տեղի ունեցավ ԲՀԿ և «Ժառանգություն» կուսակցությունների առաջնորդների հանդիպումը

    15.03.2014| 16:18
    Այսօր՝ մարտի 14-ին, տեղի ունեցավ ԲՀԿ եւ «Ժառանգություն» կուսակցությունների առաջնորդների՝ Գագիկ Ծառուկյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը, որին մասնակցում էին կուսակցությունների ղեկավար մարմինների այլ անդամներ: