-
10.05.2015|
14:28
Վրաստանի խորհրդարանը 13 ժամ տևած արտահերթ նիստից հետո քվեարկությամբ վստահություն է հայտնել Իրակլի Ղարիբաշվիլու գլխավորած կառավարության նոր կազմին։
-
08.05.2015|
12:38
Մեծ Բրիտանիայի խորհրդարանական ընտրություններում էկզիտ պոլի տվյալներով՝ հաղթում են Տորիները: Պահպանողականները ստացել են 316 մանդատ, լեյբորիստները՝ 239:
-
07.05.2015|
13:21
ԱԺ-ն վավերացրել է Վրաստանի հետ սահմանին նոր կամրջի (Բարեկամության կամուրջ) շինարարության մասին համաձայնագիրը, որ Վրաստանի հետ կնքվել է 2014 թվականի դեկտեմբերի 24-ին:
-
07.05.2015|
13:14
Բուռն քննարկումներից հետո երեկ խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» կառավարության առաջարկած օրենքների նախագծերի փաթեթը:
-
05.05.2015|
21:05
Մենք լրջագույն օրենք ենք քննարկում թեթևամիտ ձևով: Հազար ներողություն էս բառի համար: Այսպիսի օրենքները նման ձևով չեն բերում, ափալ-թափալ քննարկում: Օրենքը որևէ քննադատության չի դիմանում:
-
05.05.2015|
16:55
Այսօր ԱԺ արտահերթ նիստը սկսվեց ընդդիմադիր պատգամավորների մտահոգություններով: Նախ՝ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը խորհրդարանին տեղեկացրեց, որ ըստ իրենց աղբյուրների՝ Սիրիայում հայ բնակչության համար ստեղծվել է շատ ծանր վիճակ, մարտական գործողությունների պատճառով մոտ 25-30 հազար հայ կանգնած է ոչնչացման եզրին:
-
04.05.2015|
16:44
Երեկ Լեռնային Ղարաբաղն ընտրում էր խորհրդարան՝ արդեն վեցերորդ անգամ:
Արցախում իշխող «Ազատ հայրենիք» կուսակցությունը, ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանի հաշվարկներով, ստացել է 47 տոկոս ձայն:
-
04.05.2015|
16:30
Արցախում իշխող «Ազատ հայրենիք» կուսակցությունը, ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակի անձնական հաշվարկներով, ստացել է 47 տոկոս ձայն:
-
04.05.2015|
16:27
ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը Արցախի խորհրդարանական ընտրությունները գնահատում է ազատ, արդար և թափանցիկ և հենց այդպիսի գնահատականներով հանդես կգա այսօր՝ ավելի ուշ հրավիրվելիք մամուլի ասուլիսի ժամանակ՝ ասել է պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը:
-
03.05.2015|
13:04
Այսօր ԼՂՀ-ում խորհրդարանական ընտրություններ են: Ժամը 08:00-ի դրությամբ Արցախում բացվել են բոլոր ընտրատեղամասերը: