Սոցհարցումների համաձայն՝ արևմտյան երկրներում ընտրողների 45%-ը դժգոհ է, թե ինչպես է գործում ժողովրդավարությունը: Ամենաբարձր դժգոհության մակարդակը գրանցվել է Ֆրանսիայում (60%), որին հաջորդում են Նիդեռլանդները (37%), Լեհաստանը (31%) և Շվեդիան (15%)։               
 

Աղոթարան

Աղոթարան
21.05.2013 | 00:02

Ջրերի, ամպերի, հոսող
արշալույսների միջով
Ես Քեզ եմ հասնում:
Ափս այրված` մեկնում եմ փեշիդ.
Թույլ տուր` թող հպվեմ.
Աղախինները ուտում են իրենց Տիրոջ
սեղանից:
Թույլ տուր գեթ մի պահ
Հպվեմ սեղանիդ`
Հատակում թափված հացի փշրանքը
Գոսացած ձեռքով վերցնեմ ես նորեն.
Հակինթե-մոմե Քո ոտնատեղը
Համբուրեմ սիրով.
Գոհացած ու լի`
Հետ վերադառնամ:

Դիտվել է՝ 2258

Մեկնաբանություններ