Նախօրեին Վաղարշապատ համայնքի «Հաղթանակ» դաշինքի անդամների տներում խուզարկություններ են տեղի ունեցել. խուզարկել են ավագանու անդամության թեկնածու առաջադրված չորս անձանց տները: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակներում իրականացվում են ապացուցողական և այլ գործողություններ։               
 

Հարցը փակված է

Հարցը փակված է
25.10.2013 | 13:28

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՕԵԿ և ԲՀԿ խմբակցության անդամները վերստին անդրադարձել են Արթուր Բաղդասարյանի և Գագիկ Ծառուկյանի միջև օրերս տեղի ունեցած միջադեպին: «Եկեք փակենք այդ հարցը, քաղաքական դաշտում, որպես թիմի ղեկավարներ, բնականաբար, համագործակցել են և համագործակցելու են»,- հայտարարեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ վստահեցրեց. «Վստահ եմ, որ Օլիմպիական կոմիտեն հստակ պարզաբանմամբ հանդես կգա, և բոլորդ ձեզ հուզող պատասխանները կստանաք»:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2846

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ