ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Թբիլիսիում բացվեց Րաֆֆու հուշատախտակը

Թբիլիսիում բացվեց Րաֆֆու հուշատախտակը
15.03.2014 | 16:22

Մարտի 13-ին Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Թբիլիսիի քաղաքապետարանի աջակցությամբ Թբիլիսի քաղաքի Սոլոլակ թաղամասի Ճոնքածե 3 հասցեում, որտեղ բնակվել է հայազգի տաղանդավոր գրող և հասարակական գործիչ Րաֆֆին (Հակոբ Մելիք-Հակոբյան), տեղի ունեցավ նրա հիշատակին նվիրված հուշատախտակի բացման արարողությունը:

Հուշատախտակի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը, ով, մասնավորապես, ասաց. «Մեծ է Րաֆֆու ավանդը հայ գրականության մեջ: Դեռ դպրոցական տարիներից մեզանից յուրաքանչյուրը հիշում է ազգային-հայրենասիրական գաղափարներով տոգորված և անհատի քաղաքացիական պարտքի գաղափարն առաջ քաշող նրա ստեղծագործությունները՝ «Սամվելը», «Խաչագողի հիշատակարանը», «Խենթը» և այլն: Խորը և համակողմանիորեն ըմբռնելով ազգի առջև ծառացած դժվարին խնդիրները՝ Րաֆֆին կերտել է հերոսների այնպիսի կերպարներ, որոնք ոգեշնչող օրինակներ են դարձել հայ երիտասարդության բազում սերունդների համար: Կենսական հարցադրումները, թարմ գաղափարները, մշակված լեզուն և պատկերավոր ոճը Րաֆֆու կերպարներին տալիս են հասարակական լայն արձագանք՝ գրողին բերելով հռչակ ոչ միայն հայրենիքում, այլ նաև Վրաստանում, ուր երկար տարիներ բնակվել է մեծ բանաստեղծը»:
Դեսպան Մանուկյանը կարևորեց Րաֆֆու հուշատախտակի բացման փաստը Թբիլիսի քաղաքում և իր գոհունակությունը հայտնեց վրաց իշխանություններին և մասնավորապես Թբիլիսիի քաղաքային իշխանություններին՝ նման նախաձեռնություններին աջակցություն տրամադրելու փաստի կապակցությամբ:
Բարձր գնահատանքի խոսքով հանդես եկան Թբիլիսիի քաղաքապետարանի ներկայացուցիչ Մամուկա Քացարավան, Վրաստանի գրողների միության նախագահ Մակվալա Գոնաշվիլին, Թբիլիսիի հայերի միություն կազմակերպության ղեկավար Միքայել Թադևոսովը և գրող-թարգմանիչ Անահիտ Բոստանջյանը:
Հանդիսավոր արարողությանը ներկա էին՝ Վրաստանի ազգային ժողովի պատգամավոր Ռուսլան Պողոսյանը, Հայ Առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի ներկայացուցիչ Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը, «Վրաստան» թերթի գլխավոր խմբագիր Վան Բայբուրթը, վրացի և հայ մշակութային ու հասարակական գործիչներ:

Դիտվել է՝ 1375

Մեկնաբանություններ