ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

«Իշխող զույգն ամեն ինչ կանի, որ չստեղծվի իր համար ոչ բարենպաստ վիճակ»

«Իշխող զույգն ամեն ինչ կանի, որ չստեղծվի իր համար ոչ բարենպաստ վիճակ»
27.05.2014 | 16:45

ԱԺ-ում ներկայացված ոչիշխանական ուժերը (ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն») թեև ծրագրվածի համաձայն այդպես էլ չանցկացրին ապրիլի 28-ի հանրահավաքը, քանի որ վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնանկությունը կանխեց այն, սակայն շարունակում են հանդիպումները: Կան պնդումներ, որ ոչիշխանական ուժերին հաջողվել է հասնել որոշակի արդյունքի և իշխող Հանրապետական կուսակցությանը թողնել միայնակ:

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ, նախկին քաղբանտարկյալ Պետրոս Մակեյանը մեր զրույցի ժամանակ կարծիք հայտնեց, որ ոչիշխանական ուժերը ուղղորդվում են Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգի կողմից, և նրանք ամեն ինչ անելու են, որ իրենց համար չստեղծվի ոչ բարենպաստ իրավիճակ:
«Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը չեն գործում իրարից անկախ: Պատահական չէ, որ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի համագումարում հղեց հստակ ուղերձ, որ պետք է ձևավորվի երկբևեռ կուսակցական համակարգ: Մի բևեռը կլինի նոմենկլատուրային կրիմինալ ՀՀԿ-ն՝ իր գլխավորությամբ, մյուս բևեռը՝ կրիմինալ ԲՀԿ-ն՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ»,- ասաց Պետրոս Մակեյանը:
Նա հիշեցրեց, որ տասնվեց տարի շարունակ իշխող զույգը մանիպուլյացիայի, շանտաժի միջոցով է կարողացել իշխել: Հաջորդ ընտրություններում նրանց հետագա ծրագրերը կանխելու համար, ըստ պարոն Մակեյանի, պետք է թույլ չտրվի շարունակել նույն գործելաոճը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1823

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ