ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Արևմտամետների «տունը կռիվ է ընկել»

Արևմտամետների «տունը կռիվ է ընկել»
05.12.2014 | 00:47

Այս օրերին, երբ ԱԺ-ում բուռն քննարկվում է ԵԱՏՄ պայմանագիրը, քաղաքական դաշտում վերստին խիստ «ընդգծվել» են արևմտամետներն ու ռուսամետները: Եթե վերջիններիս հարցում ամեն ինչ հստակ է, ապա ԵՄ-ի կողմնակիցների մոտ բավականին խառը վիճակ է: Այստեղ տարանջատվում են մի քանի խմբեր. մարդիկ, ովքեր գաղափարապես հարում են արևմտյան արժեքներին և «հակառակորդների» հետ բանավեճի մեջ են մտնում զուտ այս հարթության վրա: Մի զանգված էլ կա, այսպես կոչված, «գրանտակերները»: Մեր տեղեկություններով, այս երկու «խմբերի» միջև կռիվ է ընկել, քանի որ առաջինները հասկանում են, որ երկրորդները միայն «ձևով» են արևմտյան արժեքներին համախոհ, ո՛չ բովանդակությամբ: Նրանք մեկ ճակատով չեն կարող պայքարել, որովհետև իրական նպատակներն են այլ: Ավելին, գաղափարական արևմտամետները խիստ զայրացած են, որ «գրանտակերները» ճիշտ գաղափարները սխալ են մատուցում, իրենց գործողություններով վարկաբեկում են դրանք: Այս «դժնդակ» օրերին կրկին սրվել է այս հակասությունը և արդեն անցել հրապարակային վիրավորանքների տիրույթ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1604

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ