ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Թուրքական «փափուկ ուժը», փակ սահմանների պայմաններում, կարողացավ սահուն թափանցել Հայաստան

Թուրքական «փափուկ ուժը», փակ սահմանների պայմաններում,  կարողացավ սահուն թափանցել Հայաստան
18.04.2023 | 22:10

Ամեն ինչ սկսվեց հենց այն պահից, երբ Թուրքիան որոշում կայացրեց ռազմական գործողություններ սկսել Հայաստանի դեմ։ Ըստ Nordic Monitor-ի բացահայտած հույժ գաղտնի փաստաթղթերի՝ արդեն 2000 թվականին կազմվել էր “TSK Altay Planlama Direktifi ve Oğuztürk Hava Harekât Planı” ծրագիրը, որը կարճ կոչվում էր «Ալթայ»: Ըստ փաստաթղթերի՝ Թուրքիան պետք է ռազմական գործողություններ սկսեր Հայաստանի դեմ՝ միաժամանակ օդային և ցամաքային։

Հետագայում, աշխարհաքաղաքական իրավիճակի որոշակի փոփոխությունների պատճառով և Թուրքիայում «Ռազմավարական խորքի» ներդրմամբ, փոխվեց մարտավարությունը` Հայաստանի վրա հարձակվել պրոքսի պատերազմի միջոցով, քանզի Թուրքիան այս ընթացքում լավագույնս կիրառեց «փափուկ ուժի» ռեսուրսները։

«Զրո խնդիր հարևանների հետ» հայեցակարգով և Հայաստանի «ֆուտբոլային դիվանագիտության» շրջանակներում Թուրքիան հմտորեն կարողացավ շատ հայ երիտասարդների ներառել իր տարբեր կրթական ծրագրերում, տարբեր սեմինարների միջոցով Թուրքիայի ներկայացուցիչները, հրահանգավորված լինելով MİT-ի կողմից, հատկապես հայերի նկատմամբ որոշակի առանձնահատուկ դրական վերաբերմունք ցուցաբերելով փորձում էին իրենց նկատմամբ դրական տրամադրված խմբեր ունենալ Հայաստանում։ Այս գործում առանձնահատուկ դերակատարում ուներ Yunus Emre հիմնադրամը, որի նախագահը 2009-ին հայտարարեց, թե պատրաստ է Հայաստանում հիմնադրամի մասնաճյուղ հիմնել, մյուսը TİKA-ն էր, որը հովանավորում էր հատկապես սեմինարներ, գիտաժողովներ և այլն։ Երկու հիմնադրամներն էլ, գյուլենական շարժման հետ միասին, ակտիվ գործում էին Վրաստանում, որն էլ դարձել էր հայ, թուրք, ազերի (մնացած մասնակիցներին չեմ անդրադառնում, քանի որ այս գրառման համատեքստում հետաքրքրություն չեն ներկայացնում) երիտասարդների հիմնական հանդիպման վայրերից։

Թուրքական «փափուկ ուժը», փակ սահմանների պայմաններում, կարողացավ սահուն թափանցել Հայաստան։

Այս ամենը 2020 թվականի պատերազմի նախապատրաստությունն էր, որը այդպես էլ չտեսավ, չլսեց, չընկալեց հայկական ռազմավարական միտքը։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 15763

Մեկնաբանություններ