ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

ԵՄ-ը պիտի մեռնի, որ ԱՄՆ-ն ապրի

ԵՄ-ը պիտի մեռնի, որ ԱՄՆ-ն ապրի
02.03.2025 | 20:50

Կարդում ես «Թրամփի մոտ տեղի ունեցածից հետո, աշխարհի առաջադեմ երկրների ղեկավարները միահամուռ սատարեցին Զելենսկուն»:

Փաստորեն ԱՄՆ-ն առաջադեմ երկիր չէ՞:

Հետո չսատարեցին:

Այլ լեշի հոտ առած բորենիների նման թռան Թրամփի երեսին. «...իսկ մեր բաժի՞նը, բա մե՞նք: Քո արածը արդար չի»:

Սա ՈՒկրաինային սատարել չի:

Ինչո՞վ են սատարում, նրանո՞վ, որ ասում են, եթե հրադադար լինի ու հրադադարը վերաճի պայմանագրով հաստատված խաղաղության, զորք կմտցնենք, որ էլ Ռուսաստանը չհարձակվի:

Դրանո՞վ:

Իսկ ՌԴ-ն հայտարարում է, որ ոչ մի հրադադար չի լինելու: Միայն խաղաղություն իր պայմաններով:

Ե՞րբ կլինի... Երևի իշի զատիկին...

Հոյակապ սատարում է, խոսք չկա:

Կամ Բրիտանիան ու Ֆրանսիան հայտարարում են, թե մենք էլ ենք միջուկային երկիր, ՌԴ-ից չենք վախում:

Ախր գոնե Բրիտանիայի վարչապետը պիտի իմանա, որ բացառությամբ Ֆրանսիայի, այն էլ շնորհիվ Դը Գոլի, Եվրոպայում գտնվող անխտիր բոլոր միջուկային զենքի կիրառման կոդերը գտնվում են ԱՄՆ-ի ձեռքին:

Իսկ ԵՄ անդամ Ֆրանսիան որքանո՞վ է համոզված, որ մյուս անդամ երկրները, ասենք Ավստրիան, Չեխիան ու նմանները ցանկություն ունեն ռուսների միջուկային կրակի մեջ խորոված ու քյաբաբ դառնան:

Ի՞նչ է թե Մակրոնի կամ ՈՒրսուլայի սիրտը «ՈՒկրաինայի միս» է ուզում:

Հասկացե՛ք, ՈՒկրաինային սատարելու խնդիր չկա, սա լաչառ, ղարաչիաբարո էժանագին դեմարշ է ԱՄՆ-ի նախագահի դեմ, արդեն պարտված ՈՒկրաինան մասնատելու, նրանից պատառ փախցնելու նպատակով:

Սա ԵՄ-Սպիտակ Տուն հակամարտություն է, որտեղ ԵՄ-ն

արդեն իսկ պարտված է:

ԵՄ-ը պիտի մեռնի, որ ԱՄՆ-ն ապրի:

Ճիշտ` ինչպես ՍՍՀՄ-ը մեռցվեց հանուն ԱՄՆ-ի ապրելու...

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2825

Մեկնաբանություններ