Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Այս իշխանությունը ծրագրված կերպով ձևախեղում է ազգային արժեքները, հերոսներին, պատմությունը

Այս իշխանությունը ծրագրված կերպով ձևախեղում է ազգային արժեքները, հերոսներին, պատմությունը
12.05.2025 | 16:23

Հանրային հեռուստաընկերությունը վերածվել է հայրենիքի գաղափարի դեմ մղվող քարոզչության կենտրոնի։ Մեր պապերի սխրանքները կասկածի տակ դնելը, հայրենիք հասկացությունը արժեզրկելը՝ այն էլ պետական մակարդակով, հայրենադավություն է։ Մեր հայրենիքը ձեր ծրագրերի մասը չէ։ Վաղ թե ուշ գնալու եք, դավաճաններ։

Այս իշխանությունը ծրագրված կերպով ձևախեղում է ազգային արժեքները, հերոսներին, պատմությունը, եկեղեցին՝ հանուն մի վտանգավոր միֆի՝ «նոր դարաշրջանի», որտեղ ճշմարտությունն արգելված է, իսկ թուրքասիրությունը կոչվում է «փոխըմբռնում»։ Այսպես խաղաղություն չեն կառուցում, այսպես հայրենիք են կորցնում։

Փայլակ ՉՈԲԱՆՅԱՆ

Տեսանյութը`

https://www.facebook.com/watch?v=570069929030745

Դիտվել է՝ 1843

Մեկնաբանություններ