Այս սարսափելի ռեգիոնալ «դըղորդ-դըմբդըմբոցի» մեջ, առավոտ կանուխ ի լուր աշխարհի «պետության առաջնորդն» իր պաշտոնական էջում ազդարարում է. «Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի շարժասանդուղքները փոխարինված են նորերով»՝ իր պոռոտախոսական «ինչպես խոստացել էի» հեշթեգի ներքո:
Սա «ժողովրդավարության բաստիոն, նորաձև կրթվող և ազնվության մարմնացում իշխանությամբ» Հայաստանի իրական դեմքն է, որտեղ «մետրոպոլիտենի կայարանի շարժասանդուղքների փոխարինումը» համարվում է ռազմավարական կարևոր նշանակության այնպիսի կարևոր ձեռքբերում, որի ազդարարումը վերապահված է «պետության առաջին դեմքին»:
Համեմատության համար. «Ոչ ժողովրդավար,անկիրթ և կոռումպացված իշխանությամբ» երկրներում նման լուր կամ ընդհանրապես չէին հայտնի, կամ էլ կհայտներ տվյալ քաղաքի մետրոպոլիտենը կառավարող ընկերության մամուլի ծառայությունը:
Սա ծիծաղելի չէ, տիկնայք և պարոնայք, և ոչ էլ լացելու է: Սա աղետ է, որի մեջ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ներքաշել է «փրԳիչ ՆիԳոլը» և համառ ու համբերատար հետևողականությամբ իրականացնում է նրա ապամոնտաժումը:
Սպասենք Շիրակի մարզի Արշալույս գյուղի «կլուբում» սուրճի ապարատի տեղադրման լուրի ազդարարմանը «պետության առաջնորդի» կողմից:
Ինչպես խոստացել էր:
ՆիԳոլը:
«ՓրԳիչ ՆիԳոլը»:
Արգամ ՊՈՂՈՍՅԱՆ