Սոցհարցումների համաձայն՝ արևմտյան երկրներում ընտրողների 45%-ը դժգոհ է, թե ինչպես է գործում ժողովրդավարությունը: Ամենաբարձր դժգոհության մակարդակը գրանցվել է Ֆրանսիայում (60%), որին հաջորդում են Նիդեռլանդները (37%), Լեհաստանը (31%) և Շվեդիան (15%)։               
 

Ասում են...

Ասում են...
19.06.2009 | 00:00

...թե Սերժ Սարգսյանի շրջապատում առաջնային օլիգարխի կարգավիճակին հավակնող Ռուբեն Հայրապետյանն է հատկապես դժգոհ այն իրողությունից, որ Սերժ Սարգսյանը որոշել է բոլոր օլիգարխների և իշխանությունների միջև հավասար հարաբերությունների դաշտ ստեղծել։ Ըստ շրջանառվող լուրերի, Հայրապետյանը հավակնում էր ունենալ այն կարգավիճակը, ինչ Ռոբերտ Քոչարյանի օրոք ուներ Գագիկ Ծառուկյանը, սակայն պարզվում է, որ Սերժ Սարգսյանը Քոչարյան չէ, և օլիգարխներից ոչ մեկին շատ մոտ չի թողնում։

Դիտվել է՝ 4895

Մեկնաբանություններ