Մեկնարկեց շատերիս համար սպասելի և սիրելի «Ոսկե ծիրանը», և կազմակերպիչների, ու ոչ միայն նրանց, ուշադրության կիզակետում է «Հայկական համայնապատկեր» ծրագիրը` խաղարկային, վավերագրական, կարճամետրաժ ֆիլմերի բազմազան խճանկարով:
«Չար լեզուներն ասում են` իբր սեպտեմբերին Երևանում եմ լինելու ու շատ հավանական է Երևանի աբստրակցիոնիստների հետ մի ցուցահանդեսի մասնակցեմ»,- մեզ հետ զրույցում ասաց ավանգարդ արվեստի ներկայացուցիչ, ամերիկաբնակ Սէվը (Հենրիկ Խաչատրյանը) :
Այսօր ԱՄՆ-ից ժամանած հանրահայտ ջազ դաշնակահար, կոմպոզիտոր, «Գրեմմի» մրցանակի հավակնորդ ՈՒրի Քեյնը բացառիկ համերգով հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ` կատարելով Կոմիտաս, Ասլամազյան, ինչպես նաև Անտոնին Դվորժակի ստեղծագործություններից և սեփական երգացանկից:
Մայիս ամսին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն իր նոր` Շեքսպիրի «Ջոն արքա» ներկայացմամբ հանդես է եկել Լոնդոնի «Globe to Globe» շեքսպիրյան համաշխարհային փառատոնում: Լոնդոնյան հանդիսատեսը, թատերական աշխարհն ու մամուլը դրականորեն են արձագանքել հայկական թատերախմբի ելույթին:
Երևանի ռուսական արվեստի թանգարանում հունիսի 15-ին տեղի կունենա «Ծիրանի» մշակութային, երիտասարդական ՀԿ-ի և Երևանի ռուսական արվեստի թանգարանի նախաձեռնած «Հավիտենական արվեստ» դասախոսություն-ցուցադրությունը: Այս մասին տեղեկացնում են «Ծիրանի» ՀԿ-ից:
Սաուդյան Արաբիան տարածաշրջանի ամենաթանկարժեք բանակն ունի, սակայն կիսատ պռատ զինված հուսիների դեմ ոչինչ չի կարողնում անել: Սա լավագույն օրինակն է այն բանի, որ բանակը միայն շատ փող ծախսելն ու ժամանակակից սպառազինություն և տեխնիկա գնելը չէ: Այն նախ և առաջ անձնակազմի հմտությունների, գիտելիքների, մարտական ոգու, պատրաստության, ինչպես նաև ազատագրելու կամ պաշտպանելու գաղափարական հիմնավորվածության մեջ է:
Արդեն գրել ենք, որ սաուդիտները տարածաշրջանում ունեն F-15-երից բաղկացած ամենամեծ ավիացիան: Երեկ ԱՄՆ պետդեպը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային թվով 48 հատ նոր F-35 վաճառելու գործարքին: Սակայն մասնագետները պնդում են, որ բանակի նկատմամբ նման մոտեցման պարագայում, գերժամանակակից F-35-երը ևս չեն օգնի նրանց՝ վերահսկել իրենց ռեգիոնալ շահերը...