Կարևոր փաստաթղթերի հրապարակայնացումը սովորաբար ունենում է մեկ հիմնական նպատակ՝ այդ փաստաթղթերը ներկայացնել հանրության դատին։ Արբիտրը հանրությունն է։ Երբ այդ արբիտրը բացակայում է, ցանկացած կարևոր, շրջադարձային պատմական փատաթղթի բացահայտում ստանում է դեֆորմացված իմաստ...
Սովորաբար, հասարակության պահվածքն ու վարքը որոշվում են նրանով, թե ինչպիսին է նրանում հասկացողների ու անհասկացողների հզորությունների ու իրադարձությունների վրա նրանց ազդեցության հարաբերությունը...
Հասարակության որակը կարելի է հեշտությամբ գնահատել, ելնելով միմիայն նրանից, թե ընթացիկ իրադարձություններից որոնք են նրա համար ռեզոնանսային և որոնք՝ ոչ ռեզոնանսային...
Փաշինյանն, ըստ այդմ, իրեն լավ է զգում, երբ կան ցնցումներ, երբ հանրության մեջ տիրապետում են հուզական ընկալումները, երբ տրամադրությունները հուզական լարումների վրա են...
Նա պատահաբար չէր ասում. «Մենք հպարտանում ենք մեր պարտությամբ» (հղումը՝ https://www.facebook.com/watch?v=865651409124021)՝ նա արտահայտում էր ազգի ճնշող մեծամասնության վերաբերմունքը տեղի ունեցածին...
Ի՞նչ են ասում ԱՄՆ-ի գիտնականերն իրենց հասարակության մասին։
Քաղաքացիական անգրագիտության ճգնաժամը.
Հոդվածի հեղինակները պնդում են՝ ԱՄՆ-ը «քաղաքացիական անգրագիտության» համաճարակով է հիվանդացել...
Սաուդյան Արաբիան տարածաշրջանի ամենաթանկարժեք բանակն ունի, սակայն կիսատ պռատ զինված հուսիների դեմ ոչինչ չի կարողնում անել: Սա լավագույն օրինակն է այն բանի, որ բանակը միայն շատ փող ծախսելն ու ժամանակակից սպառազինություն և տեխնիկա գնելը չէ: Այն նախ և առաջ անձնակազմի հմտությունների, գիտելիքների, մարտական ոգու, պատրաստության, ինչպես նաև ազատագրելու կամ պաշտպանելու գաղափարական հիմնավորվածության մեջ է:
Արդեն գրել ենք, որ սաուդիտները տարածաշրջանում ունեն F-15-երից բաղկացած ամենամեծ ավիացիան: Երեկ ԱՄՆ պետդեպը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային թվով 48 հատ նոր F-35 վաճառելու գործարքին: Սակայն մասնագետները պնդում են, որ բանակի նկատմամբ նման մոտեցման պարագայում, գերժամանակակից F-35-երը ևս չեն օգնի նրանց՝ վերահսկել իրենց ռեգիոնալ շահերը...