Այսօր տարիքով մարդ մոտեցավ ինձ, ասաց՝ տղա ջան, տարիքս առած եմ արդեն, երևի վերջին ընտրույթյունս կլինի, ի՞նչ խորհուրդ կտաս, ո՞ւմ ընտրենք, որ երկիրը երկիր մնա...
Կարդում եմ ընդդիմադիր թեկնածուների, նրանց աջակիցների գրառումների տակի մեկնաբանությունները և այլևս չեմ զարմանում, թե ինչու Աստված այսքան փորձություններ տվեց մեզ...
Փաշինյանի նոր քաղաքական քարոզչական տրամաբանությունը, իհարկե, ֆանտաստիկ է: Աշխատել ոչ իր, բայց հակառուսական տրամադրություններ ունեցող ընտրազանգվածների վրա՝ փորձելով ձայն քերել...
Սաուդյան Արաբիան տարածաշրջանի ամենաթանկարժեք բանակն ունի, սակայն կիսատ պռատ զինված հուսիների դեմ ոչինչ չի կարողնում անել: Սա լավագույն օրինակն է այն բանի, որ բանակը միայն շատ փող ծախսելն ու ժամանակակից սպառազինություն և տեխնիկա գնելը չէ: Այն նախ և առաջ անձնակազմի հմտությունների, գիտելիքների, մարտական ոգու, պատրաստության, ինչպես նաև ազատագրելու կամ պաշտպանելու գաղափարական հիմնավորվածության մեջ է:
Արդեն գրել ենք, որ սաուդիտները տարածաշրջանում ունեն F-15-երից բաղկացած ամենամեծ ավիացիան: Երեկ ԱՄՆ պետդեպը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային թվով 48 հատ նոր F-35 վաճառելու գործարքին: Սակայն մասնագետները պնդում են, որ բանակի նկատմամբ նման մոտեցման պարագայում, գերժամանակակից F-35-երը ևս չեն օգնի նրանց՝ վերահսկել իրենց ռեգիոնալ շահերը...