Շոգի հզոր ալիքն ընդգրկել է Եվրոպայի զգալի մասը՝ ստիպելով մի շարք երկրների իշխանություններին սահմանափակող միջոցներ կիրառել և արտակարգ նախազգուշացումներ հայտարարել ռեկորդային բարձր ջերմաստիճանների պատճառով։ Սպասվում է, որ Ֆրանսիայի 96 տարածաշրջաններից 35-ում կհայտարարվի եղանակային վտանգի «կարմիր» մակարդակ. որոշ շրջաններում ջերմաստիճանը կարող է հասնել 39-41°C-ի:               
 

Ներկայության լույսը

Ներկայության լույսը
24.06.2026 | 12:39

Ուզում եմ խոսք ասել այն մարդու մասին, ում լսելու պատիվն եմ ունեցել՝ գեղեցկության, մտքի ու խոսքի բացառիկ մեկնաբան Լուիզա Սամվելյանի։

Հոգով ու մտքով վեհ անհատականություն, որին դժվար է պարզապես «դասախոս» կոչել։ Նրա ներկայության մեջ կար անբացատրելի լույս, որ փոխում էր լսարանի շունչը։ Գրականությունը դառնում էր կենդանի, խոսքը՝ ոչ թե ասված, այլ ապրած։

Նրան լսելիս թվում էր՝ աշխարհը մի պահ լռում է, որ միտքը հնչի իր ամենամաքուր ձայնով։ Այդ լռության մեջ հասկանում էիր, որ խոսքը կարող է լինել ոչ միայն հաղորդակցություն, այլև հայտնություն։

Առաջին անգամ նրա անունը լսել եմ հայրիկիցս։ Հետո՝ հեռուստաէկրանին, որտեղ ամեն ելույթ վերածվում էր փոքրիկ հոգևոր փորձառության՝ մտքի, արվեստի ու ներքին ազնվության խառնուրդ։

Նրա հաղորդումները ինձ համար պարզապես դիտում չէին։ Դրանք հանդիպում էին մի աշխարհի հետ, որտեղ միտքը չի շտապում, այլ բարձրանում։ Խոսքը երբեմն հանդարտ էր, երբեմն կտրուկ, բայց միշտ բացող, արթնացնող, մտածելու ստիպող։

Լուիզա Սամվելյանն այն մարդկանցից է, ովքեր չեն ավարտվում իրենց ժամանակով։ Նրանք չեն մարում, այլ փոխում են ձևը՝ դառնալով հիշողություն, ներքին ձայն, չափանիշ։

Դրա համար էլ նման մարդիկ չեն հեռանում։ Նրանք մնում են մեր խոսքի մեջ, մտքի խորքում, մեր լռության մեջ՝ այնտեղ, որտեղ ինչ-որ բան դեռ ձգտում է կատարելության։

Նրա ներկայության լույսը մնում է այնտեղ, որտեղ միտքը դադարում է շտապել

և սկսում է լսել լռությունը։

Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ

Դիտվել է՝ 0

Մեկնաբանություններ