Անկախության մասին
Անկախությունը սեփական ճակատագիրը սեփական կամքով որոշելու իրավունք է, այդ որոշումն ինքնուրույն իրականացնելու կարողություն և դրա հետևանքների համար պատասխանատվություն։
Անկախությունը մեկ օրվա ձեռքբերում չէ։ Այն ամեն օր պահպանվող, պաշտպանվող և կառուցվող անանց արժեք է։
Պետականության ուժը չափվում է ոչ միայն նրանով, թե ինչպես է ժողովուրդը ձեռք բերել անկախությունը, այլև նրանով, թե ինչ պետություն է կարողանում կառուցել այդ անկախության շնորհիվ։
1991 թվականի սեպտեմբերի 21-ին ՀԱՅՆ ընտրեց անկախ պետություն ունենալու իրավունքը։ 35 տարի անց ՆՐԱՆ տրվող հարցն արդեն այն չէ, թե ինչու և ինչպես ընտրեց անկախությունը, այլ այն, թե ինչ պետություն է կառուցել և կառուցում այդ ընտրության արդյունքում և ինչ պետություն է փոխանցելու հաջորդ սերնդին։
Անկախությունը սոսկ պատմության էջ չէ։ Այն նախևառաջ ամենօրյա պատասխանատվություն է ապագայի հանդեպ։
Սենոր Հասրաթյան