ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Որ քաղաքներում են հրաժարվում ավտոմեքենաներից

Որ քաղաքներում են հրաժարվում ավտոմեքենաներից
07.03.2019 | 23:43

Աշխարհի մի շարք երկրներ, մտահոգված բնապահպանական խնդիրներով, սահմանափակում են ավտոմեքենաների երթևեկությունը: Եվրոպական, և ոչ միայն, քաղաքների ղեկավորներն, օրինակ, մտածում են՝ ինչպես կարող են նվազագույնի հասցնել խցանումները և հանգիստ միջավայր ապահովել հատկապես կենտրոնում բնակվող մարդկանց համար: Նրանք բարձրացնում են ավտոկայանատեղիների վարձավճարները, կամ էլ առհասարակ արգելում տրանսպորտային միջոցների մուտքն իրենց քաղաքներ:


2018 թվականի ուսումնասիրություները ցույց են տվել, որ Փարիզը՝ Մոսկվայի ու Լոնդոնի հետ միասին, հայտնվել է ամենաաղոտված քաղաքների եռյակում: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ Փարիզի քաղաքապետը որոշել է, որ հանգստյան օրերին քաղաքի կենտրոն կարող են մուտք գործել միայն 1997 թ-ից հետո թողարկված ավտոմեքենաները: Այդ օրերին առավոտյան 10-ից մինչև երեկոյան 6-ը ֆրանսիական մայրաքաղաքի կենտրոն մեքենա չի մտնում: Բացառություն է սահմանված միայն մարզերիբնակիչների, տաքսիների և հասարակական տրանսպորտի համար, որոնք կարող են առավելագույնը 20 կմ/ժ արագությամբ ընթանալ:


Կոպենհագենը եվրոպական այն քիչ երկրներից է, որտեղ ավտոմեքենաները համեմատաբար քիչ են`մեկ անձին բաժին ընկնող մեքենայի հաշվարկով: Տեղական կառավարման մարմիններն ակտիվորն աջակցում են հեծանվորդներին, նրանց համար հեծանվաուղիներ առանձնացնում: Ավելին՝ հեծանվային ճանապարհներ կան, որտեղ ավետոմեքենաների մուտքն առհասարակ արգելված է: Նշվում է, որ 2030-ին բենզինով ու դիզվառելիքով աշխատող, իսկ 2035-ին հիբրիդային շարժիչով մեքենաների վաճառքըկ արող է արգելվել այդ երկրում:


Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ավտոմեքենաների երթևեկության վրա որոշակի սահմնափակումներ են դրվել դեռևս 1974 թ-ին: Արդեն մոտ 45 տարի յուրաքանչյուր կիրակի առավոտյան 7-ից մինչև կեսօրվա 14.00-ը արգելված է մեքենաների երևթեկությունը: Քաղաքի փողոցները, ավելի քան 120 կմ ընդհանուր երկարությամբ, փակեն լինում մոտ 8 ժամ:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 6028

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ