Ինչ որ բան մեզանում պակաս է,
մարվել է մեռոնը հավատքի,
ու, մինչդեռ սրբորեն պահել ենք
մերանը մեր ոգու ու կամքի,
մեր կաթը, կարծես թե, շաղել են
խառնածին ու օտար՝ տմարդի,
դե, մենք էլ, մեր ձեռքով, ինքնակամ,
տխմարին ընտրել ենք, ըստ կարգի։
Այսօրը, որ դեռ երեկ ապագա էր,
սպասելիքներով շռայլ, անակնկալներով բազմախոստում,
հիմա հեռանում է անվերադարձ ու գլխահակ,
ծրագրերը ձախողած ղեկավարի նման,
որի հիշատակի համար արդեն վաղը,
ինչպես անչար շիրմաքարի առջև,
գլխարկ պետք է հանենք ու հիշենք անհիշաչար.
«Հեռացողի մասին միայն լավը»:
Ես կախվել եմ ժամանակի թարթիչներից.
արտասուք եմ, կուտակվում եմ ու չեմ ընկնում,
մի ձայն հանկարծ մութ խորքերից շշնջաց ինձ.
-Ի՞նչ ես կախվել, թափվելու տեղ զո՛ւր ես փնտրում:
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի տեղակալ Ալեքսեյ Շևցովը հայտարարություն է տարածել Հրազդանում «Firebird AI» ընկերության արհեստական բանականության տվյալների պահման, մշակման ու տարածման կենտրոնի աշխատանքի հետ կապված հնարավոր ռիսկերի մասին: Նրա խոսքով՝ այդ օբյեկտը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների կողմից Ռուսաստանի, Իրանի և հարևան պետությունների դեմ հետախուզություն իրականացնելու համար...