Իսկ դուք գիտեի՞ք, որ Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակի (Երրորդ մաս) այս ապակե բուրգի տակ 400քմ մակերեսով հսկա ռմբապաստարան է, որը կառուցվել է դեռևս խորհրդային տարիներին մարդկանց անվտանգությունը ապահովելու համար, բայց հիմա ժամանցի վայր է։
Մայրաքաղաք Երևանում գրեթե չկան ռմբապաստարաններ, որոնք մարդկանց համար թաքստոց կլինեն որևէ հարձակման ժամանակ։
Պետությունը պարտավոր է գույքագրել իր հնարավորությունները և իր ժողովրդին ապահովել անվտանգության միջոցներով, ոչ թե խորհրդային տարիներին կառուցվածը վաճառել ու բունկերը դարձնել ժամանցի վայր։
Նաիրի Հոխիկյան