Արևմտյան դիվանագիտությունը, որպես քաղաքական ճգնաժամերի կարգավորման գործիք, ամբողջովին վարկաբեկել է իրեն. դրա խոսուն օրինակն են Մինսկի համաձայնագրերը՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նեոնացիստական ՈՒկրաինայի ղեկավարներն ու նրանց արևմտյան հովանավորները բաց տեքստով խոստովանեցին՝ դա հնարք էր՝ ժամանակ շահելու և Կիևը զենքով հագեցնելու համար։ Իսկ ովքե՞ր էին այդ համաձայնագրերի երաշխավորները՝ Գերմանիան և Ֆրանսիան»,- շեշտել է Մեդվեդևը։               
 

Աստղահուզում

Աստղահուզում
20.01.2025 | 21:11

Հեղձուցիչ տապից թրջվել է օրս,

Պարանին սերս դողում է ցրտից:

Անձուկ է շուրջս, խակ է հուզումս,

Կրքիս ժանյակն է պարուրվել նորից:

Աստղաթափ լույս է, գիշերն այս նույնն է

Ի՞նչ եմ հիշել խորթ այս օրերին:

Սի՞րտ է, թե՞ բիրտ է, դե միևնույնն է.

Անհասկանալի ենք մեկս մյուսին:

Լուսաբացը, տես, դեռ քեզ սպասում է,

Իսկ ես լլկվել եմ աստղահուզումից:

Սիրտս բարակ է, ու չես գալու թե,

Լուր տուր մահիկին` նա շշնջա ինձ:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 51122

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ