«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Մահապարտի դեմ դեմոկրատական ճանապարհով պայքարելը նունն է, ինչ՝ դոնքիշոտյան պայքարը հողմաղացների դեմ

Մահապարտի դեմ դեմոկրատական ճանապարհով պայքարելը նունն է, ինչ՝ դոնքիշոտյան պայքարը հողմաղացների դեմ
24.10.2026 | 17:34

Լրջացեք՝ նա արտահերթի չի գնալու, թեման գցեց դաշտ որպես խայծ, ինքը գնաց կոշիկները (ոտնամանները) պլպլացնելու:

Միամիտներին ասեմ, որ արտահեթի մասին հայտարարությունը ոչնչով չի տարբերվում «եթե ժողովուրդը որոշի, կկանգնեմ գնդակահարության պատի տակ» հայտարարությունից: Երկու դեպքում էլ հեգնում է, ժողովրդի լեզվով ասած՝ կայֆավատ ա լինում: Իզուր մի ոգևորվեք, Հայաստանում դեռ շատ երկար ընտրություններով իշխանություն չի փոխվելու: Հույսեր մի փայփայեք, մահապարտի դեմ դեմոկրատական ճանապարհով պայքարելը նունն է, ինչ՝ դոնքիշոտյան պայքարը հողմաղացների դեմ :

Հարություն Հարությունյան

Դիտվել է՝ 1513

Մեկնաբանություններ