Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
12.05.2020 | 00:04
Խո­նարհ մար­դու ի­մաս­տու­թ­յու­նը բարձր է պա­հում նրա գլու­խը և մե­ծա­մեծ­նե­րի մեջ է բազ­մեց­նում նրան։ Մար­դուն մի՛ գո­վիր իր գե­ղեց­կու­թ­յան հա­մար և մի՛ ար­հա­մար­հիր իր խեղճ տես­քի հա­մար։ Մե­ղուն փոքր է թռ­չող­նե­րի մեջ, սա­կայն նրա պտու­ղը քաղց­րու­թ­յան սկիզբն է։ Մի՛ պար­ծե­ցիր զգեստ­նե­րի պեր­ճու­թ­յամբ և փառ­քիդ օ­րը մի՛ հպար­տա­ցիր, քան­զի սքան­չե­լի են Տի­րոջ գոր­ծե­րը, և դրանք ծածկ­ված են մարդ­կան­ցից։ Բա­զում բռ­նա­կալ­ներ գե­տին նս­տե­ցին, և նա, ո­րից չէին սպա­սում, թագ ստա­ցավ։
Սի­րա­քի ի­մաս­տու­թ­յու­նը 11. 1-5
Դիտվել է՝ 7772

Մեկնաբանություններ