Միացյալ Նահանգները չի կարող սպառնալիքների ու ճնշումների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել, ուստի փորձում է դրան հասնել՝ զրկելով նրան ապրուստի միջոցից՝ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: «Եթե նրանք պատերազմի կողմնակից են, թող պայքարեն զինվորականների դեմ։ Ի՞նչ խնդիր ունեն նրանք ժողովրդի հացի, ապրուստի միջոցների և ենթակառուցվածքների հետ։ Իրանցի ժողովուրդը չի հանձնվի»,- շեշտել է նա։               
 

Ձեզ արդեն պատրաստում են հաջորդ թեզին․ «Այն փաստը, որ դուք հայ եք, պատերազմ է հրահրում»»

Ձեզ արդեն պատրաստում են հաջորդ թեզին․ «Այն փաստը, որ դուք հայ եք, պատերազմ է հրահրում»»
15.09.2026 | 13:01

Դուք նկատե՞լ եք, թե ինչպես է փոխվում մեր շուրջը բառերի ու իմաստների ողջ տրամաբանությունը։
Սկզբում մեզ ասում էին, որ պատերազմից խուսափելու համար պետք է զիջել հողը։ Հետո՝ որ պետք է լռել Արցախի էթնիկ զտման մասին։ Հետո՝ որ պետք է չհիշատակել մեր պատմությունը, մեր զինանշանը, մեր Սահմանադրությունը, մեր վանքերի հայկական լինելը։
Իսկ ո՞րն է լինելու հաջորդ քայլը։
Գալու է այն օրը, երբ ձեզ բաց տեքստով ասելու են. «Այն փաստը, որ դուք հայ եք, պատերազմ է հրահրում Ադրբեջանի հետ»։
Սա թշնամու օրակարգի բարձրագույն հանգրվանն է, որը սպասարկվում է վախի մշտական ներարկումով։
Եթե դու հիշում ես քո պատմությունը՝ դու «ռևանշիստ» ես։
Եթե դու պահանջում ես քո արժանապատվությունը՝ դու «պատերազմ հրահրող» ես։
Եթե դու չես ուզում հրաժարվել քո ինքնությունից՝ դու «խանգարում ես խաղաղությանը»։
Այսինքն՝ մեղավորը ոչ թե քեզ ոչնչացնողն է, այլ դո՛ւ, որ դեռ շնչում ես ու հիշում, թե ով ես։
Սա ինքնության ցեղասպանություն է, որն իրականացվում է ոչ թե զենքով, այլ հոգեբանական թմրեցմամբ։ Մեզ պարտադրում են մի մոդել, որտեղ ապրելու միակ պայմանը հայ լինելուց հրաժարվելն է։ Բայց արդյո՞ք սա խաղաղություն է։ Ո՛չ։ Սա կապիտուլյացիա է սեփական էության առջև։
Թշնամին չի բավարարվելու տարածքներով կամ հայտարարություններով։ Նրա վերջնական նպատակը հայկական գործոնի իսպառ վերացումն է տարածաշրջանից։ Երբ դու համակերպվում ես քո ոչնչացման ծրագրի հետ՝ դու չես փրկվում, դու պարզապես հերթագրվում ես վերացման ցուցակում։
ՀԱՐՑ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻՍ
Ի՞նչ ես ուզում դու՝ որպես իրական հայ.
Իսպառ ոչնչացո՞ւմ, անդեմ ու հնազանդ վերացո՞ւմ՝ հանուն կեղծ «խաղաղության» խոստման.
ԹԷ՞ ինքնության գիտակցում, մահվան թմբիրից զարթնում և քո երկրին, քո դարավոր մշակույթին ու քո տեսակին տեր լինելու հզոր վճռականություն։

Հայկ Մովսիսյան
Դիտվել է՝ 385

Մեկնաբանություններ