Անդրադառնալով Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին՝ Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին մասնավորապես ասել է. «Հույս ունենք, որ Երևանը, օգտագործելով իր ներուժն ու առկա հնարավորությունները, կկարողանա հավասարակշռված գործընկերություն պահպանել աշխարհաքաղաքական տարբեր դերակատարների հետ»:               

Գյումրու ընտրությունների սցենարը տապալելու է սրանց նաև հունիսի 7-ին

Գյումրու ընտրությունների սցենարը տապալելու է սրանց նաև հունիսի 7-ին
06.05.2026 | 17:46

Հարց տվել ե՞ք ձեզ՝ ինչի են ամիսը մեկ Գյումրիում միջոցառում անում, ՀՀ-ով մեկ իրենց մարզպետներին պարտադրում մարդ հավաքել՝ ուղարկել Գյումրու հրապարակ, հետո ամբողջ ՔՊ-ով տարածում նկարները՝ իրենց ինֆանտիլ սրտիկներով:

Իսկ գյումրեցիներից ում հարցնես՝ Գյումրուց մարդ չկար հրապարակում:

Վախենում են Գյումրուց, նորից պատրանք են ստեղծում, թե Գյումրին սատարում է իրենց՝ ի հակառակ ավագանու ընտրությունների:

Մի բանն են ճիշտ անում՝ վախենալը: Երևանում էլ, Գյումրիում էլ ՔՊ-ն տոտալ մերժված է, իսկ Գյումրու ընտրությունների սցենարը տապալելու է սրանց նաև հունիսի 7-ին՝ անկախ իրենց թատրոններից, շոուներից, համերգներից ու Ֆրանսիայի հիմնից:

Հակահայերը չեն կարող մնալ Հայաստանի իշխանության ղեկին, բացառված է:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 578

Մեկնաբանություններ