Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկարատև պատերազմի՝ CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Գերագույն առաջնորդի գրասենյակի արտաքին քաղաքականության խորհրդական Քամալ Խարազին։ «Ես այլևս տեղ չեմ տեսնում դիվանագիտության համար։ Դոնալդ Թրամփը խաբել է ուրիշներին, չի պահել իր խոստումները, և մենք դա տեսել ենք երկու անգամ՝ բանակցությունների ընթացքում. մինչ մենք բանակցություններ էինք վարում, նրանք հարձակվում էին մեզ վրա»,- ասել է Խարազին։               
 

Նրանք ընտրեցին ճշմարտությունը, նույնիսկ, երբ այն տանում էր դեպի նահատակություն

Նրանք ընտրեցին ճշմարտությունը, նույնիսկ, երբ այն տանում էր դեպի նահատակություն
10.02.2026 | 14:56

Այսօր՝ Սրբոց Ղևոնդյանց քահանաների հիշատակի օրը, մենք խոնարհվում ենք այն հոգևոր հսկաների առաջ, ովքեր Ավարայրի դաշտում զենք չէին կրում, բայց կրում էին ամենահզոր ուժը՝ հավատքը։

Ավանդության համաձայն՝ այդ օրը բոլոր քահանաների տոնն է:

Ղևոնդ Երեցը և իր զինակից հոգևորականները քայլում էին հայոց բանակի առջևից ոչ թե որպես զորավարներ, այլ որպես լույսի կրողներ։ Նրանց խոսքը սուր չէր, բայց կտրում էր վախը։ Նրանց ձեռքերում վահան չկար, բայց նրանք պաշտպանում էին ամենակարևորը՝ հայ մարդու հոգին, հավատքը, ինքնությունը։

Նրանք մեզ սովորեցրին մի ճշմարտություն, որը դարերի միջով չի մաշվում․

երբ վտանգված է հավատքը, վտանգված է ազգի ապագան։

Երբ թիրախավորվում է եկեղեցին, թուլացնելու փորձ է արվում ժողովրդի ողնաշարը։

Այսօր, երբ մեր իրականության մեջ կրկին լսվում են հոգևորականների հասցեին հալածանքի, անհարգալից վերաբերմունքի և պառակտման ձայներ, Ղևոնդյանց քահանաների հիշատակը մեզ հիշեցնում է՝

հոգևոր ծառայությունը երբեք չի եղել հարմար ճանապարհ, բայց միշտ եղել է փրկարար ճանապարհ ժողովրդի համար։

Նրանք չընտրեցին լռությունը, երբ կարող էին փրկել իրենց կյանքը։

Նրանք ընտրեցին ճշմարտությունը, նույնիսկ երբ այն տանում էր դեպի նահատակություն։

Թող Սրբոց Ղևոնդյանց քահանաների օրինակն այսօր ուժ տա մեր հոգևորականներին՝ անսասան մնալու իրենց առաքելության մեջ,

ուժ տա մեր ժողովրդին՝ չկորցնելու հավատը,

և իմաստություն տա մեզ բոլորիս՝ տարբերել անցողիկ աղմուկը հավերժ արժեքներից։

Խոնարհում և երախտագիտություն մեր հոգևոր հայրերին։

Գևորգ Գևորգյան

Դիտվել է՝ 3154

Մեկնաբանություններ