Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկարատև պատերազմի՝ CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Գերագույն առաջնորդի գրասենյակի արտաքին քաղաքականության խորհրդական Քամալ Խարազին։ «Ես այլևս տեղ չեմ տեսնում դիվանագիտության համար։ Դոնալդ Թրամփը խաբել է ուրիշներին, չի պահել իր խոստումները, և մենք դա տեսել ենք երկու անգամ՝ բանակցությունների ընթացքում. մինչ մենք բանակցություններ էինք վարում, նրանք հարձակվում էին մեզ վրա»,- ասել է Խարազին։               
 

«Ջայլամային քաղաքականությունը» ռիսկերը մեր շուրջ չի նվազեցնում

«Ջայլամային քաղաքականությունը» ռիսկերը մեր շուրջ չի նվազեցնում
06.03.2026 | 13:12

Տարածաշրջանում տեղի ուենցող գերլարված իրավիճակը խոսում է այն մասին, որ գնալով պատերազմի ալիքը մեծանում է։ Այլ կերպ ասած՝ փաստացի գործ ունենք համաշխարհային բնույթի մի մեծ պատերազմի հետ։ Տեղի ունեցող համընդհանուր զարգացումները խոսում են այն մասին, որ բոլոր հիմքերը կան ենթադրելու՝ Իրանի շուրջ տեղի ուենցող պատերազմի մասնակիցների թիվը գնալով ավելանում է, քանի որ անընդհատ տարբեր հայտարարություններ, հեռախոսազրույցներ են հնչում, հետևաբար, Հայաստանի շուրջ օղակը գնալով սեղմվում է։

Հիմա տեսնենք, թե ինչ է կատարվում ներհայաստանյան քաղաքական դիսկուրսում։ Լրիվ մեկ այլ՝ զուգահեռ իրականություն։

Իշխանությունը՝ անձամբ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, փաստացի նախընտրական պրոցեսի մեջ է, և, կարծես թե, թքած ունեն կատարվող իրադարձությունների վրա։ ԱԺ-ում վերջին երկու օրերին կատարվածը՝ փողոցային ժարգոն, վուլգար հռետորաբանություն, էժանագին բառամթերք, ընդդիմադիրներին անարգանքի սյունին գամելու տեսարաններ, և այս ամենը բացառապես սեփական աթոռը պահելու նպատակով։

Նախօրեին ԱԺ-ում Փաշինյանի ջղաձգումները վկայում էին այն մասին, որ նա լուրջ դեպրեսիայի մեջ է, հասկանում է, որ երկու քարի արանքում է, բայց ամեն ինչ անում է՝ շրջապատին ցույց տալու համար, որ ինքը տեղի ուենցողի «ուժեղ տղեն» է։ Ես հասկանում եմ, որ Փաշինյանն այսօր աննախանձելի իրավիճակում է, նա հոգու խորքում ևս գիտակցում է ստեղծված իրավիճակի բարդագույն լինելու աստիճանը, սակայն ամեն ինչ անում է, որ հանրությանը համոզի, թե «երկրում խաղաղություն է», և «չար ուժերն ինչքան էլ փորձեն ներքաշել տարածաշրջանի մղձավանջի մեջ, չի ստացվելու»։

Բնականաբար, սա նայիվ ու պրիմիտիվ մոտեցում է, քանի որ այն, ինչ տեղի է ունենում բառացիորեն մի քանի կիլոմետր հեռավորության վրա, չի կարող իր ազդեցությունն ու ուղղակի ներգործությունը չունենալ հարևան երկների վրա, այնպես որ, առաջիկայում բոլորիս բավականին լարված ու ծանր ժամանակափուլ է սպասվում։

Հ․Գ․ Ի դեպ, երեկ Փաշինյանը կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ դրսևորեց հերթական «ջայլամային քաղաքականությունը», ցույց տալով, թե իբր, «պեռաժկի ուտելը ոչնչով չի խանգարում, ամեն ինչ վերահսկելի է»։ Ասեմ, որ նման անմեղսունակ պնդումից ընդհանուր իրավիճակը մեր շուրջը, ոտքի տակ, գլխի վրա բնավ չի փոխվում, ավելին, ցանկացած պահի հայտնվելու ենք ռիսկային իրավիճակում, որից դուրս գալը գերբարդ է լինելու։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 667

Մեկնաբանություններ