Տարեք ինձ այս երկրից, տարեք ինձ Ձեր ուսերի վրա, բարձր, որքան կարելի է բարձր` ստորներից վեր, պատուհասներից վեր, դավաճանությունից անդին, տարեք ինձ դաշտերի, ձորերի, սարերի ու լեռների վրայով...
Իսկապես ցավում եմ շատ սիրելի Վալոդյա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանության զազրելի արարքի դառն առիթով։
Մեր աղոթքներն իրենց հոգու խաղաղության, ինչպես նաև Արծրուն Գալստյանի շուտափույթ ապաքինման համար են...
Մարդու կյանքում ցավն ու տառապանքը հաճախ ընկալվում են որպես պատիժ կամ անարդարություն։ Բայց եթե խորանանք, կտեսնենք, որ դրանք իրենց մեջ կրում են մաքրման ու վերափոխման զորություն։ Ցավը մեզ ստիպում է դուրս գալ սովորական ինքնաբավությունից, հպարտության պատրանքից և կանգնել Աստծո առաջ՝ մերկ ու անկեղծ...
Ապագայում լավագույն կյանք ունենալու մասին երազների իրականացումը պետք է սկսված լիներ այն ժամանակ, երբ լոկալ հաղթության արդյունքում ծովը թվում էր ծնկներից, բայց իրականում, եթե երկրի կառավարման գործին նաև խոր միտքը մասնակցեր, կտեսներ, որ, Արցախի հարցի ձգձգմանը զուգընթաց, ծովի մակարդակը բարձրանում էր, որն էլ մոտ ապագայում խեղդվելու բացահայտ նշան էր...