Միացյալ Նահանգները չի բացառում Իրանի դեմ ռազմական գործողությունը, որը, ըստ Վաշինգտոնի, կլինի կանխարգելիչ։ «Կարծում եմ՝ իմաստուն և խելամիտ է կանխարգելիչ կերպով խափանել տարածաշրջանում տեղակայված հազարավոր ամերիկյան զորքերի և օբյեկտների, ինչպես նաև մեր դաշնակիցների վրա հարձակումը։ Հուսով եմ՝ բանը դրան չի հասնի»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

Մի քիչ ժպիտ

Մի քիչ ժպիտ
09.10.2025 | 11:00

Սուպերմարկետում կարտոֆիլ եմ վերցնում: Մի ռուս տղամարդ խնդրում է օգնել խորհրդով.

-Скажите, пожалуйста, это желтая картошка?

-Не знаю... Откуда знать?...

-Ну и жена у меня! Никак ей не угодишь!

Եղունգի ծայրով մի քիչ քերեց, տեսավ՝ դեղին է, ինձ էլ ցույց տվեց: Իմ հաստատելուց ուրախացավ:

Զարմանքով նկատեցի, որ հատուկ ջոկում էր մեծ, շա՜տ մեծ կարտոֆիլները: Հարցնում եմ՝ ինչու՞ է այդ հսկաները ջոկում...

-Потому что я чищу!

Այստեղ, խախտելով իմ սրբազան որոշումը՝ երբեք չմտնել այլոց մատի ու մատանու արանքը, հարցրեցի.

-Жена у Вас русская?

-Нет, армянка. Сказочная женщина!

Եվ, դեռ չէի հասցրել հիանալ ամուսնու՝ սեփական կնոջն այդպես բարձր գնահատելու եզակի հատկությունով, վրա բերեց.

-Баба Яга...

Անահիտ ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 8189

Մեկնաբանություններ