Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Երևանի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխությունը պահանջում է վերանայել հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ մոտեցումները։ «Մեր հարաբերություններում իսկապես փոխվում է կոորդինատների համակարգը։ Մենք դրան ըմբռնումով ենք մոտենում, բայց այս ամենը պահանջում է համապատասխան վերլուծություն, քննարկում և տարբեր ոլորտներում մեր հարաբերությունների ամբողջության մեջ շտկումների կատարում»,- ասել է Կոպիրկինը։               
 

Մոտեցել է ազգովի սթափվելու պահը

Մոտեցել է ազգովի սթափվելու պահը
30.07.2026 | 13:42

Լրագրողների հետ հանդիպմանը Փաշինյանը հայտարարել է, որ Գարեգին Բ անունով Հայոց Կաթողիկոս չի ճանաչում։

Այս հայտարարությամբ Փաշինյանը արձանագրում է ընտրություններին հաջորդող ժանակաշրջանում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իր հակասահմանադրական արշավի նոր փուլի մեկնարկը։

Այն որ Եկեղեցու դեմ այդ արշավը հակասահմանադրական է՝ նույնիսկ կասկած չի հարուցում։

Ցավոք, կասկած չի հարուցում նաև այն, որ գործող իշխանությունը «թքած ունի» Սահմանադրության և սահմանադրականության վրա։

Ավելին, իշխանությանը չի կաշկանդում, որ իր այդ ապազգային վարքագծով ավելի է խորացնում պառակտումը հայ հասարակության շրջանում, բաժանարար պատնեշներ ձևավորում աշխարհասփյուռ հայության տարբեր հատվածների միջև։ Մինչդեռ հայության միասնականությունը շատ կարևոր գործոն է Հայաստանի հանդեպ արտաքին սպառնալիքներին դիմագրավելու համազգային հավաքական կարողությունների ձևավորման խնդրում։ Այլևս միայն մտոք կույր լինելու դեպքում է հնարավոր չգիտակցել, որ Փաշինյանին իշխանությունն անհրաժեշտ է Հայաստանի պետական ինստիտուտները կաթվածահար անելու և Հայաստան Պետության վերջնական կազմաքանդման համար (այսօր առանց բացառության պետական բոլոր ինստիտուտները գործում են ոչ թե Սահմանադրությամբ և օրենքով իրենց վերապահված իրավասության շրջանակներում, այլ՝ մեկ անձի սուբյեկտիվ ցուցումներով)։

Այս իրավիճակը այլ կերպ քան պետականության ճգնաժամ՝ չես անվանի։

Ահա այդ ճգնաժամը «հաջողությամբ»կառավարելու անհրաժեշտ նախապայմանը՝ ազգի և հասարակության ջլատումն ու պառակտումն է։

Հայոց Հովվապետի դեմ արշավանքը նպատակ ունի կազմաքանդել նաև ազգային այն ինստիտուտը, որին վերապահված է համազգային հոգևոր միասնականության ապահովման և ազգապահպանության հույժ կարևոր առաքելությունը։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ապազգային այս արշավանքը Հայոց Անկախ Պետականության կործանման գործընթացն ավարտին հասցնելու իշխանության վերջին ճիգն է։

Մոտեցել է ազգովի սթափվելու պահը։

Խոսրով ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 10345

Մեկնաբանություններ