Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Երևանի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխությունը պահանջում է վերանայել հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ մոտեցումները։ «Մեր հարաբերություններում իսկապես փոխվում է կոորդինատների համակարգը։ Մենք դրան ըմբռնումով ենք մոտենում, բայց այս ամենը պահանջում է համապատասխան վերլուծություն, քննարկում և տարբեր ոլորտներում մեր հարաբերությունների ամբողջության մեջ շտկումների կատարում»,- ասել է Կոպիրկինը։               
 

Բանտային «երջանկություն»

Բանտային «երջանկություն»
08.08.2026 | 19:13

Բանտային կյանքի, կալանավորների մասին գեղարվեստական գլուխգործոցներ են ստեղծել այնպիսի մեծություններ, ինչպիսիք են Դոստոևսկին, Սոլժենիցինը, Դովլաթովը։ Հետաքրքիր է նաև Նելսոն Մանդելայի ինքնակենսագրական գիրքը, որն այստեղ եմ կարդացել։ Նրանց գրածների ֆոնին կալանավայրի մասին ստեղծագործելը հավակնոտ ու ռիսկային կարող է լինել, թեև չի բացառվում, որ հետագայում որոշեմ գրքի միջոցով անդրադառնալ թեմային։

Ամեն մի կալանավոր, մասնավորապես ակնհայտ քաղաքական, ես կասեի՝ աշխարհաքաղաքական ենթատեքստով կալանավոր, ունի անազատության մեջ գտնվելու իր պատմությունը։

Մինչև գրքային որոշում կայացնելը փոքրիկ դրվագներ ու զգացողություններ կներկայացնեմ բանտային կյանքից՝ զուգահեռաբար պատասխանելով ինձ փոխանցվող ամենահաճախ հնչող հարցերին. «Ոնց ես, ինչպե՞ս է անցնում կալանքդ, ամբողջ օրը ի՞նչ ես անում»։

Եթե ներքին ազատություն ունես, ապա կալանքն անցնում է տանելի ռեժիմով։ Որ ասեմ՝ ամեն ինչ շատ լավ է, անկեղծ չեմ լինի. չի կարող մարդն իրեն շատ լավ զգալ կալանավայրում։ Դա աննորմալություն կլինի։ Կալանավայրում՝ ինչպես կալանավայրում։

Բայց դե, մյուս կողմից էլ, մեր տիպի երկրներում կալանավայրն ընդդիմադիր քաղաքական գործունեության գրեթե անխուսափելի աշխատավայրերից է դառնում։ Այնպես որ, մեծ հաշվով, ամեն ինչ «նորմայի մեջ» է։

Չնայած ամենին՝ կալանավայրում էլ կա երջանկություն։ Դա ստանդարտ իրավիճակում մեր պատկերացրած երջանկությունը չէ։ Բայց դե, եթե գործը հասել է այստեղ, ուրեմն պետք է փիլիսոփայորեն ու հանգիստ վերաբերվել ստեղծված իրավիճակին, մնալ լավատես և քաղել առավելագույնը։

Բանտային երջանկությունից է անսպառ ժամանակ ունենալը. դրսում այդքան ժամանակ չկա գիրք կարդալու, երաժշտություն լսելու, մարզվելու համար (այս ընթացքում սպորտի միջոցով նիհարել եմ մոտ 10 կգ)։

Բանտային երջանկություններից է նաև վատ կամ անտանելի վիճակի փոփոխությունը դեպի լավը կամ սովորականը։ Օրինակ, մոտ մեկ շաբաթ է՝ տեխնիկական պատճառներով կալանավորներով զրկվել էինք լոգանք ընդունելու հնարավորությունից։ Ամառվա այս շոգին և շոգից տապակվող փոքրիկ խցի պայմաններում դժվար չէ պատկերացնել, թե դա ինչ է նշանակում (հատկապես երբ խցում երեքով ենք, և խցի մեջ չառանձնացված՝ բաց զուգարան կա)։ Կալանավայրի անձնակազմն ամեն ինչ անում էր, որպեսզի խնդիրը լուծվի։ Լուծեցին, «դուշ ընդունեցինք», և մենք երջանիկ էինք։)))

Ահա այսպիսի բանտային երջանկություն։ Լավ մնացեք»։

Անդրանիկ Թևանյան

«Երևան-Կենտրոն» ՔԿՀ

08.07.2026թ.

Դիտվել է՝ 7741

Մեկնաբանություններ