Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Երևանի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխությունը պահանջում է վերանայել հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ մոտեցումները։ «Մեր հարաբերություններում իսկապես փոխվում է կոորդինատների համակարգը։ Մենք դրան ըմբռնումով ենք մոտենում, բայց այս ամենը պահանջում է համապատասխան վերլուծություն, քննարկում և տարբեր ոլորտներում մեր հարաբերությունների ամբողջության մեջ շտկումների կատարում»,- ասել է Կոպիրկինը։               
 

Շուտով սկսելու ենք ազգային զարթոնքի ճանապարհը

Շուտով սկսելու ենք ազգային զարթոնքի ճանապարհը
27.09.2026 | 17:08


1994-ի մայիսի 12-ի հրադադարից հետո Ադրբեջանում ծանր վիճակ էր։ Թեպետ երկրում հսկայական ներդրումներ էին անում հատկապես Անգլիան ու Թուրքիան, բայց ժողովուրդը հոգեբանորեն նվաստացած էր, իսկ իշխանությունը պարտության ու Արցախը կորցնելու բոլոր մեղքերը բարդում էր նախկին իշխանության' Էլչիբեյի ու Մութալիբովի վրա։
Մինչև 2003 թվականը Ադրբեջանում չկար Արցախը գրավելու կամ հետ ստանալու պետական որևէ ռազմավարություն, և դա խոստովանել է նույնիսկ այն ժամանակվա նախագահ Հեյդար Ալիևը' նշելով, թե իրենք կորցրել են Արցախը և պետք է մոռանալ այդ մասին։
9 տարի Ադրբեջանում պետական մակարդակով հրաժարվել էին Արցախից ու մտածում էին լոկ տնտեսական հաջողությունների մասին, և միայն 2003-ի հոկտեմբերի 15-ին, երբ Իլհամ Ալիևը դարձավ նախագահ, հայտարարեց, որ կրկին առաջին պլան է բերվում Արցախի հարցը, և խոստացավ ուղիղ 20 տարի հետո այդ նույն օրը' հոկտեմբերի 15-ին, մտնել Ստեփանակերտ։
Հայկական իրականության մեջ 6 տարի է անցել Արցախի կորստից հետո։
Այսօր մենք սգում ենք մեր հայրենիքի այդ հնագույն ու սրբազան հողի կորուստը, բայց շուտով սկսելու ենք ազգային զարթոնքի ճանապարհը, իսկ 2035-ի օգոստոսի 11-ին հայկական բանակը կրկին ոտք կդնի Ստեփանակերտում և Շուշիում։

Նաիրի Հոխիկյան
Դիտվել է՝ 4056

Մեկնաբանություններ