Նոյեմբերի 13-ին, հերթական «դատավարության» ժամանակ, Ադրբեջանի դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանի, խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանի և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի համար։ Դատախազությունը պահանջել է նաև, որ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեն 20 տարվա ազատազրկման:               
 

Բա սրա՞ն ինչ ասենք

Բա սրա՞ն  ինչ ասենք
02.11.2012 | 11:19

Ֆանտաստիկ արդյունք է գրանցվել Անգլիայի գավաթի «Ռեդինգ»-«Արսենալ» մեկ ութերորդ եզրափակիչ խաղում: Ընթացիկ մրցաշրջանում գավաթային խաղերին առանձնակի կարևորություն չտվող «Արսենալը» (թիմի մարզիչ Արսեն Վենգերի հավաստմամբ` ակումբն այս տարի բացառապես կենտրոնացած է երկրի առաջնության ու Չեմպիոնների լիգայի վրա) արդեն քսաներորդ րոպեին պարտվում էր 0:3 հաշվով: Ավելի քան անփույթ խաղ ցուցադրող մրցակցի հետ հանդիպման հաշիվն ավելի քան խոշոր դարձնելու համար «Ռեդինգից» պահանջվեց ևս տասնյոթ րոպե, որից հետո միայն արսենալցիները հիշեցին իրենց ավելի բարձր կարգի մասին: Առաջին խաղակեսի հավելյալ ժամանակում ՈՒոլկոտը «թրջեց» հաշիվը, ու կողմերը գնացին հանդերձարան` մեկը ոգևորիչ խոսքեր լսելու, մյուսը «սառը ցնցուղ» ընդունելու:
Խաղի երկրորդ կեսի կեսին ամեն ինչ կտրուկ փոխվեց: Հետևեց նախ երկրորդ, ապա երրորդ գոլը (89-րդ րոպե), իսկ չորրորդ գոլն «Արսենալի» կատարմամբ հետևեց այն ժամանակ, երբ ընթանում էր մրցավարի ավելացրած չորս րոպեի… հինգերորդ րոպեն, թեպետ ժամացույցի սլաքները համառորեն վկայում էին, որ խաղադաշտում թիմերն արդեն գրեթե յոթերորդ րոպեն էին սպառում: Իսկապես, ինչեր ասես չեն կարող անել մրցավարները: Հիշենք թեկուզ նույն Անգլիայի պրեմիեր լիգայի «Չելսի»-«Մանչեստր Յունայթեդ» խաղը, որին մանրամասն անդրադարձել ենք, խաղի մրցավար Մարկ Կլատենբուրգի «քաջագործությունները», որոնք ռուս ֆուտբոլային մեկնաբաններին հնարավորություն տվեցին ասելու, որ ռուս մրցավարներին համակած վիրուսն արդեն հասցրել է թափանցել Մեծ Բրիտանիա:
Մրցավար Քևին Ֆրենդի ավելացրած լրացուցիչ երեսունի 103-րդ րոպեին «Արսենալը» վերջապես կարողացավ հաշվի մեջ առաջ անցնել: Սակայն «Ռեդինգը» պարտքի տակ չմնաց. հաշիվը դարձավ 5:5 (116-րդ րոպե): Եվ այդուհանդերձ «Արսենալը» մնացած չորս րոպեի ընթացքում կարողացավ հաղթանակի նժարը թեքել իր կողմը` ևս երկու անգամ գրավելով տանտերերի դարպասը:
7:5` ահա այսպիսի հաշիվ գրանցվեց այս թիմերի դիմակայությունում, որը, որքան էլ ցանկանաս, դժվարությամբ կարող ես ֆուտբոլային հաշիվ համարել: Նման արդյունք սովորաբար գրանցվում է հոկեյում` այն էլ վերջին ժամանակներս գնալով ավելի ու ավելի պակաս հաճախականությամբ: Փաստորեն, ոչ միայն երկրագնդի կլիման է փոխվել, այլև տարբեր մարզաձևերի տեղերը:
7:5, իսկ մենք միամտորեն զարմանում էինք Գերմանիա-Շվեդիա հանդիպման 4:4-ի վրա` 4:0-ից հետո շվեդների կողմից խաղի հաշիվը հավասարեցնելը միամտորեն համարելով հերոսություն:
Բա սրա՞ն ինչ ասենք:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2472

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ