Սոցհարցումների համաձայն՝ արևմտյան երկրներում ընտրողների 45%-ը դժգոհ է, թե ինչպես է գործում ժողովրդավարությունը: Ամենաբարձր դժգոհության մակարդակը գրանցվել է Ֆրանսիայում (60%), որին հաջորդում են Նիդեռլանդները (37%), Լեհաստանը (31%) և Շվեդիան (15%)։               
 

Անանդի հետ կմրցի Կառլսենը

Անանդի հետ կմրցի Կառլսենը
01.04.2013 | 23:15

Լոնդոնում ավարտվեց շախմատային թագի հավակնորդների մրցապայքարը: Վերջին տուրից առաջ հավասար` ութուկեսական միավորներ ունեցող ռուս Վլադիմիր Կրամնիկն ու նորվեգացի Մագնուս Կառլսենն այսօր համապատասխանաբար պարտվեցին Վասիլի Իվանչուկին ու Պյոտր Սվիդլերին: Առաջինը` սեւերով, երկրորդը` սպիտակներով: Ի հաշիվ լրացուցիչ գործակիցների` աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդին ձեռնոց նետելու իրավունք ստացավ նորվեգացի գրոսմայստերը: Ինչպես եւ առաջին մրցափուլում, Լեւոն Արոնյանը նորից հաղթեց Թեյմուր Ռաջաբովին ու Պյոտր Սվիդլերի հետ ութ միավորով կիսեց երրորդ-չորրորդ հորիզոնականները:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3958

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ