«Որպես ՆԱՏՕ-ի դաշնակից՝ Թուրքիան անսասանորեն աջակցել է ՈՒկրաինայի ինքնիշխանությանը և անկախությանը, մասնավորապես, իր էթնիկ հայրենակիցների՝ Ղրիմի թաթարների ծանր վիճակի լույսի ներքո: Թուրքիան կարևոր դեր է խաղացել գրեթե բոլոր հարցերում, որոնցով ես զբաղվել եմ որպես MI6-ի ղեկավար»,- հայտարարել է Բրիտանական գաղտնի հետախուզության ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրը։               
 

Ասում են...

Ասում են...
10.09.2013 | 00:45

...թե Սերժ Սարգսյան-Պուտին հանդիպումից և Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու մասին հայտարարությունից հետո է՛լ ավելի է սրվել ու անողոք դարձել գզվռտոցը վարչապետի աթոռի շուրջ: Թեկնածուները մնացել են նույնը, սակայն Մաքսային միությանն անդամակցելուց հետո ընդհանրապես զրոյացել է Քոչարյանի վերադարձի հեռանկարը: Ավելին, որոշ գնահատումներով, խիստ հայտնի քաղաքական ուժ ու անձեր են կանգնած ոչ միայն քաղաքապետարանի մոտ, այլև մնացյալ «թեժ» կետերում կազմակերպվող քաղաքացիական շարժման «ակունքներում»: Նպատակը հար նույնն է` ճնշում գործադրել, ճեղքում ապահովել, վարչապետի աթոռը վերցնել:

Դիտվել է՝ 1516

Մեկնաբանություններ