Սոցհարցումների համաձայն՝ արևմտյան երկրներում ընտրողների 45%-ը դժգոհ է, թե ինչպես է գործում ժողովրդավարությունը: Ամենաբարձր դժգոհության մակարդակը գրանցվել է Ֆրանսիայում (60%), որին հաջորդում են Նիդեռլանդները (37%), Լեհաստանը (31%) և Շվեդիան (15%)։               
 

Գագիկ Ծառուկյան. Եթե այս խորհրդարանը լուծարվեց, մյուսը եկավ, ոչինչ չի փոխվելու

Գագիկ Ծառուկյան. Եթե այս խորհրդարանը լուծարվեց, մյուսը եկավ, ոչինչ չի փոխվելու
20.01.2020 | 13:50

25-30 ընկերություն ստուգումների մեջ է, ստուգել են, ստուգում են, թող ստուգեն, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով իր անվան հետ փոխկապված ընկերություններում ստուգումների գործընթացներին։ Լրագրողներից մեկի՝ ԱԺ-ն լուծարելու վերաբերյալ հարցին էլ ի պատասխան՝ նա նշեց, որ պետք է ընդամենը ծրագրված աշխատանքներ տանել։

«Եթե այս խորհրդարանը լուծարվեց, մյուսը եկավ, ոչինչ չի փոխվելու։ Պետք է աշխատանք կազմակերպվի, արդյունավետ լինի, ներդրումներ լինի, որ կարողանանք տեղական ապրանքը իրացնենք», - ասաց Գագիկ Ծառուկյանը:

Դիտվել է՝ 2370

Մեկնաբանություններ