Չեղարկվել է նոյեմբերի 12-ին նախատեսված Դոնալդ Թրամփ կրտսերի այցը Հայաստան: Բանն այն է, որ Հայաստանի իշխանությունների կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումների մասին լուրերը ԱՄՆ պահպանողական շրջանակներում աղմուկ են առաջացրել: Դոնալդ Թրամփ կրտսերը, իր աղբյուրների միջոցով եկեղեցու դեմ հարձակման մասին փաստերի իսկության հաստատումը ստանալուց հետո, որոշել է հրաժարվել Հայաստան այցից և գործող իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներից:               
 

Սիրում է ձեզ, հպարտանում է ձեզանով, խոնարհվում է բոլորիդ առաջ ու խրխնջալով` վրաերթի ենթարկում

Սիրում է ձեզ, հպարտանում է ձեզանով, խոնարհվում է բոլորիդ առաջ ու խրխնջալով` վրաերթի ենթարկում
10.08.2023 | 09:19

Շուտով Սամոդուռը կհայտարարի, որ սա Երևան քաղաքի սովորական ընտրություններ չեն, որ իրեն ամուր մանդատ է պետք՝ «խաղաղության օրակարգի» համար:

-Ընտրելով մեզ՝ ընտրում եք խաղաղությունը, -երևանյան հրապարակներից կբարբաջի՝ մի ողջ սերունդ ցեղասպանած սրիկան:

Գործի կլծվեն ձեզ հայտնի, այսպես կոչված, օլիգարխները, Վահագն Հովակիմյանի ընտրական հանձնաժողովը, տասնյակ պրոպագանդիստ լրագրողները, խմբագիրները, վերլուծաբանները, կիսաֆեյք ընդդիմությունը:

Բնականաբար, այս պայմաններում, ժողովրդի ճնշող մեծամասնությունը խեղկատակությանը չի մասնակցի ու քվեարկության արդյունքներով քաղաքապետ կդառնա՝ Սամոդուռի մանկլավիկ, երկիրը վարի տված ու այդ ֆոնին բիրդան աղա դարձած, զինվորական ծառայությունից խուսափած՝ Ավինյան Տիգրանը:

Կիսաֆեյք ընդդիմությունը կհայտարարի.

- Մենք ի՞նչ անենք, ժողովուրդը գնաց ընտրեց:

Իսկ Սամոդուռը կասի.

- Սիրում եմ ձեզ, հպարտանում եմ ձեզանով, խոնարհվում եմ բոլորիդ առաջ:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2829

Մեկնաբանություններ

/Uk0cOVPELuQUyyMe7I3N17aWgh.jpg" alt='«Ժողովրդի երջանկությունը՝ ահա լավագույն քաղաքականությունը»' title='«Ժողովրդի երջանկությունը՝ ահա լավագույն քաղաքականությունը»' width='220' height='163' />
«Ժողովրդի երջանկությունը՝ ահա լավագույն քաղաքականությունը»

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Իներ­ցիա­յի ու­ժով
Իներ­ցիա­յի ու­ժով