Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Առանց Ռուսաստանի հետ արդյունավետ փոխգործակցության ԵՄ-ը զրկվում է մրցունակ տնտեսություն ունենալու հնարավորությունից

Առանց Ռուսաստանի հետ արդյունավետ փոխգործակցության ԵՄ-ը զրկվում է մրցունակ տնտեսություն ունենալու հնարավորությունից
16.08.2025 | 14:27

ԵՄ-ի ողբերգությունը ձախ լիբերալ նախագիծ կառուցելու մեջ է։ Ձախ լիբերալ նախագիծը ենթադրում է թշնամական տրամադրություն Ռուսաստանի հանդեպ, իսկ առանց Ռուսաստանի հետ հարաբերությունների ԵՄ-ը չի կարող բալանսավորել իր հարաբերությունները ԱՄՆ-ի հետ։ Առանց Ռուսաստանի հետ արդյունավետ փոխգործակցության ԵՄ-ը զրկվում է մրցունակ տնտեսություն ունենալու հնարավորությունից, բայց մյուս կողմից էլ` Ռուսաստանի հետ հարաբերությունները նպաստում են ԵՄ-ի ներսում աջ ուժերի քաղաքական ակտիվության աճին, ինչը վտանգ է ձախ լիբերալ նախագծի համար։

Եվրոպական ձախ լիբերալ նախագիծը, ներքաղաքական առաջնահերթությամբ պայմանավորված մերժելով Ռուսաստանի հետ փոխգործակցությունը, հույս ուներ իր կենսունակությունն ու մրցունակությունն ապահովել գլոբալ հարավի ռեսուրսների և Չինաստանի հետ տնտեսական հարաբերությունների հաշվին, բայց այստեղ էլ չհաշվարկեց ամենակարևորը.

1. Այս կերպ հակադրվելու է ոչ միայն Ռուսաստանին, այլև ԱՄՆ-ին, հատկապես, երբ իշխանությունը կենտրոնացած լինի աջ ուժերի ձեռքում, ինչպիսին, օրինակ, Թրամփի ադմինիստրացիան է։

2. Աշխարհատնտեսական հաղորդակցության ուղիների կառավարման ռեսուրսի սահմանափակությունը, ինչը նախ և առաջ դրսևորվում է ռազմատեխնիկական ինքնուրուն պոտենցիալի բացակայությամբ, իսկ ԵՄ-ը ռազմական ուժեղ պոտենցիալ չունի։

Ուկրաինայի` որպես հակառուսական նախագծի շահառուներն իր սկզբանե եվրոպացիներն էին, որոնք նպատակ ունեին Ռուսաստանի շրջանցմամբ տնտեսական կապեր ստեղծել Չինաստանի հետ։ Բայց գործընթացի կառավարումն ինչ-որ պահի ամերիկացիները վերցրին իրենց ձեռքը` աչք փակելով Ղրիմը Ռուսաստանին միացնելու հանգամանքի վրա, որովհետև հենց Ղրիմն ու Ուկրաինայի արևելյան շրջաններն էին Չինաստան-Եվրոպա տնտեսական կապուղու կարևոր հանգույցները։

Նույնը տեղի ունեցավ մեր պարագայում. քանի դեռ գործընթացն ընթանում էր Նոյեմբերի 9-ի համաձայնության տրամաբանությամբ, այսինքն` կապուղիների հսկողությունն իրականացնելու էր Ռուսաստանը, ԱՄՆ-ը կարծես պասիվ դիտորդի դերում էր, իսկ երբ Միշելը, Բորելը, Մակրոնն ու ֆոն դեր Լեյենը սկսեցին ակտիվություն ցուցաբերել, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը շահագործելու հարցում, հայտնվեց Թրամփն իր «խաղաղարար» առաքելությամբ, իսկ Ռուսաստանի մոտ տեսնում ենք պասիվ-կրավորական դիրքորոշում։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 1731

Մեկնաբանություններ