Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

Գավաթակիրը «Շիրակն» է

Գավաթակիրը «Շիրակն» է
01.05.2012 | 00:00

Կիրակի օրը կայացավ Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակիչը: Հանդիպումը հատկանշական էր այն առումով, որ մրցակցում էին հանրապետության մարզերը ներկայացնող թիմեր` Դիլիջանի «Իմպուլսն» ու Գյումրիի «Շիրակը». վերջինս, մեկուկես տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ էր հանդես գալիս հայրենի օրրանում, քանի որ այս ընթացքում մարզադաշտը վերանորոգվում էր:

Խաղի որակական կողմի մասին խոսելը բավականին դժվար է: Հայաստանում ակումբային ֆուտբոլը դեռ շատ հեռու է միջազգային չափանիշներից, և անչափ բարդ է պատկերացնել, թե նման մակարդակով ինչ կարող ենք անել եվրոպական մրցասպարեզում: Այնուամենայնիվ, փորձենք հասկանալ ժամանակի դժվարություններն ու հուսանք, որ անցումը բարձր պահանջներին իրեն շատ չի ուշացնի: Ինչ վերաբերում է արդյունքին, հաղթեց «Շիրակը»` իր պատմության մեջ առաջին անգամ դառնալով երկրի գավաթակիր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1455

Մեկնաբանություններ