08.06.2012|
06:15
Ավարտվեց թեթև աթլետիկայի Ադամանդե լիգայի հերթական փուլը: Այն այս անգամ հյուրընկալել էր Նորվեգիան: Ինչպես և սպասվում էր, գրանցվեցին մի շարք բարձր արդյունքներ, ինչը միանշանակ վկայությունն է նրա, որ օլիմպիական խաղերը սարերի ետևում չեն, և մարզիկներն ամեն ինչ անում են քառամյա մրցաշրջանի գլխավոր իրադարձությանը առավելագույնս պատրաստ հանդես գալու համար: