Իրանը պահանջել է փոխել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վայրն ու ձևաչափը՝ տեղեկացնում է Axios-ը։ Իրանցիները ցանկանում են բանակցությունները Ստամբուլից տեղափոխել Օման և անցկացնել երկկողմ ձևաչափով՝ միայն ԱՄՆ-ի մասնակցությամբ՝ բացառելով մի շարք արաբական և մահմեդական երկրների դիտորդների մասնակցությունը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
22.06.2018 | 00:01

Մեծ աշխատանք է սահմանված ամեն մարդու համար, և ծանր լուծ է դրված մարդու որդիների վրա իրենց մորից ելնելու օրից մինչև բոլորի մոր ծոցում թաղվելու օրը։

Ակնկալիքի և վախճանի օրվա մասին մտածումը նրանց խորհրդածության նյութն ու սրտի ահն է. սկսած նրանից, ով նստած է ինքնագոհ փառքի աթոռին, մինչև նա, ով թշվառացել և հող ու մոխրի մեջ է, սկսած նրանից, ով կրում է հակինթ ու պսակ, մինչև նա, ով ցնցոտի է հագնում, ամեն ոք ունի ցասում և նախանձ, խռովք և անհանգստություն, մահվան երկյուղ, ոխ և հակառակություն։


Սիրաքի իմաստություն 40. 1-4

Դիտվել է՝ 3056

Մեկնաբանություններ