«Հայաստանը, անշուշտ, ազատ է աշխատել այն գործընկերների հետ, որոնց հետ հարկ կհամարի, սակայն ամերիկյան տեխնոլոգիաների օգտին կատարված ընտրությունը հարցեր է առաջացնում,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։- 9 միլիարդ դոլար արժողությամբ փոքր մոդուլային ռեակտորների կառուցման նախագծի վերաբերյալ որևէ կոնկրետ մանրամասն չի ներկայացվել։ Ռուսական կողմի տեղեկություններով՝ խոսքը ոչ թե ԱՄՆ-ի ուղղակի ներդրումների, այլ մի սխեմայի մասին է, որի դեպքում վճարելու է հ               
 

Կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութ են ստեղծել Հոնկոնգի գիտնականները

Կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութ են ստեղծել Հոնկոնգի գիտնականները
01.02.2020 | 13:57

«Նոր ատվաստանյութ ենք ստեղծել կորոնավիրուսի բուժման համար, սակայն երկար ժամանակ պետք կգա դրա փորձարկումների ու կիրառության համար»,- Հոնկոնգի համալսարանի կենսաբան Յուեն Յունգի խոսքերն է մեջբերում ռուսական РИА Новости պարբերականը՝ հավելելով, որ պատվաստանյութը նախևառաջ պետք է կենդանիների վրա փորձարկվի, ինչը կարող է ամիսներ տևել:

Նշենք, որ մինչ այդ էլ Շանհայի համալսարանին կից հիվանդանոցն ու չինական կենսատեխնոլոգիական ընկերությունն էին տեղեկացրել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ մշակելու ծրագրի մասին:

Johnson&Johnson ամերիկյան ընկերությունը նույնպես հայտնել էր, որ պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տանում:

Հավելենք, որ վիրուսից մահացել է ավելի քան 110 մարդ:

Դիտվել է՝ 16574

Մեկնաբանություններ