Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Դեռ էն ժամանակվանից դա է ասել

Դեռ էն ժամանակվանից դա է ասել
25.02.2024 | 17:03

«Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է, հետևաբար,Հայաստանը ղարաբաղցիների հայրենիք չի կարող համարվել. ղարաբաղցիները մեր երկրում փախստականներ են» (Նիկոլ Փաշինյան. «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթ, 17.04.1999թ.):

Էն, որ ասում են, թե Պուտինն է տվել, Թրամփն է մեղավոր, Բոլթոնը ասաց...

1999-ին ո՛չ Թրամփ կար, ո՛չ Բոլթոն, Պուտինն էլ նոր-նոր թափ էր հավաքում։

Բայց այ Նիկոլը դեռ էն ժամանակվանից դա է ասել ու հետևողական ձևով կատարել է ուզածը։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 2743

Մեկնաբանություններ