Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Նման ոճի փամփուշտները վաղուց են կրակվել

Նման ոճի փամփուշտները վաղուց են կրակվել
01.03.2024 | 21:39

Ընդդիմադիր խաղալու և, ըստ այդմ էլ, առաջիկա հնարավոր ընտրական գործընթացներում շահեկան դիրք ձեռք բերելու ավելի համոզիչ հնարքների դիմեք։ Թե բա` վերջին շրջանում տարաձայնություններ ծագեցին և նման ոճի այլ փամփուշտները վաղուց են կրակվել։ Եթե իբր թե դժգոհ եք կայուն մեծամասնության գաղափարից, ապա նույն կայուն մեծամասնության նպատակով պետք չէ բուծել կոալիցիայի մատերիալ ընդդիմադիրներ։

Հ.Գ. Չակերտներ չդնեմ, արդեն պարզ է դրանց տեղը:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 3119

Մեկնաբանություններ