ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Թրամփի պլանը հերթական անգամ մերժվեց

Թրամփի պլանը հերթական անգամ մերժվեց
19.11.2024 | 12:47

Այսօր Ռուսաստանը, այս անգամ Պեսկովի դեմքով, կրկին մերժեց ուկրաինական կոնֆլիկտի կարգավորման Թրամփի «խաղաղ» պլանը։

Պեսկովը նշեց, որ շփման գծով ռազմական գործողությունների սառեցումը անընդունելի է Ռուսաստանի համար, և խաղաղության հասնելու պլանը Վլադիմիր Պուտինն արդեն իսկ հնչեցրել է այս տարվա հունիսին։

Ավելի շուտ, Թրամփի պլանը մի քանի անգամ արդեն մերժվել էր Պուտինի, Լավրովի, Մեդվեդևի կողմից։

Հայկ Այվազյան

Դիտվել է՝ 3648

Մեկնաբանություններ