Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Բազմամիլիոնանոց թրքական մշակույթով շրջապատված մի բուռ ազգն իրավունք չունի զգոնությունը կորցնելու

Բազմամիլիոնանոց թրքական մշակույթով շրջապատված մի բուռ ազգն իրավունք չունի զգոնությունը կորցնելու
14.03.2025 | 12:40

Մի՛ լսեք ոչ մի երգ, որում թրքական կլկլոց կա։ Մի՛ լսեք։ Եթե անգամ սիրում եք, եթե անգամ առանց դրա չեք պատկերացնում ձեր ուրախությունն ու սուգը, մի՛ լսեք, լու՛ռ ուրախացեք, լու՛ռ սգացեք, բայց մի՛ լսեք, եթե անգամ քյաբաբը կուլ չի գնում, քյաբաբ մի՛ կերեք ու մի՛ լսեք։ Դա կործանարար ա։ Տաքսիստից պահանջե՛ք, որ անջատի, ավտոբուսի վարորդից պահանջե՛ք, որ անջատի, խանութում պահանջե՛ք, որ անջատեն։

Եթե համարում եք, որ մեզ թրքացնելու ինչ-որ ծրագրեր կան, առաջինն ու ամենազորեղը, ամենանենգը հենց էդ ա։ Թուրքի երգը հայերեն բառերով սողոսկում ա մեր տները, որ չճանաչենք, հնչում ա ամեն տեղ ու խեղդում ա, սպանում ա հայկականը։ Մարդիկ արդեն չեն ճանաչում հայկականը, դա են համարում հայկական, հենց հայկական էլ կոչում են։ Անգամ աշխարհում են հայկական երաժշտությունն արդեն հենց դա համարում, որովհետև դրսում էլ են շատ հայեր դա երգում ու ներկայացնում որպես հայկական։

Մի՛ մեղադրեք ուրիշին, որ ուզում ա մեզ թրքացնի, մեր հայկականը պահպանելը մեր ձեռքում ա։ Բազմամիլիոնանոց թրքական մշակույթով շրջապատված մի բուռ ազգն իրավունք չունի զգոնությունը կորցնելու։ Եթե ուզում ենք պահպանել մեր ինքնությունը, ստիպված ենք ապրել սահմանամերձ ռազմական գոտու օրենքներով՝ գտնել ու ոչնչացնել հարևանից ներթափանցած ցանկացած օտար տարր։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 13429

Մեկնաբանություններ